Փաշինյանն ու Ալիևը «հաշիվներ» ունեն Մոսկվայի հետ. Փոխշահավետ պլան

Ավարտվեց ԵՄ անդամ երեք պետությունների հարավկովկասյան տարածաշրջանային այցը: Բրյուսելը՝ հստակ ուղերձով էր ուղարկել պատվիրակություն Երևան, Բաքու և Թբիլիսի:

Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ տարածաշրջան այցի արդյունքները:

Նրա համոզմամբ՝ կայունության ու կանխատեսելիության կարիքը տարածաշրջանը շատ ունի: «Այցը լավ ժամանակաշրջան էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին, մենք պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»,-համոզմունք հայտնեց Լանդսբերգիսը:

Նա հուսով է, որ վերջերս նաև Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակություն ունենալ: «Ժամանակն է խոսելու Եվրամիության դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհներով միջոցով, թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Եվրամիությունը գիտի, թե դա ինչպես պետք է անել»,- նշեց Լիտվայի արտաքին գործերի նախարարը:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով եվրոպացիների պատվիրակությանը, նկատել է, թե «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո»: «Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:

Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դեպքում նոր տարածքների կստանա», ինչը, Ալիևի կարծիքով, «բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:

«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գրեթե ցանկացած բանակցությանը...Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հայտարարել է Ալիևը:
Ու Ալիևը չի մոռացել ներկայացնել պահանջը, թե ինչ է ակնկալում Հայաստանից՝ խաղաղության պայմանագիր, այսինքն՝ Ադրբեջանի տարածքների ճանաչում:

Նկատենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարությունը: «Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը նաև նշել է՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը լուրջ դժվարությունների առջև է կանգնեցրել ամբողջ տարածաշրջանը»։«Հարևան երկրներում խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարևոր են Վրաստանի համար։ Կառավարությունը շարունակում է իրականացնել համագործակցության կշռադատված և միևնույն ժամանակ փոխշահավետ քաղաքականություն»,- հավելել է Ղարիբաշվիլին:

Հիմա հնարավոր է, որ թե՛ ԵՄ երկրները, թե՛ ԱՄՆ-ն դրդեն Թբիլիսիին հայ-ադրբեջանական խնդիրներով միջնորդի դեր ստանձնել, որպեսի խամրի ռուսական խաղաղապահ առաքելության դերը մեր տարածաշրջանում: Սա ձեռնտու է թե՛ Ալիևին ու Էրդողանին, թե՛ Փաշինյանին, որն էլ իր «հաշիվներն» ունի Ռուսաստանի հետ:
Այս առումով, նրանց ձգտումները, կարելի է ասել՝ փոխշահավետ են: 15 ռազմագերիների վերադարձն, ի դեպ, հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2002 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am