Քաղաքական առեւտուրը սկսված է

Ընտրություններում կրած խայտառակ պարտությունն անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին սեփական չարությունը վերանայելու, նախկին նախագահ գործընկերներին հարվածելու տենչը զսպելու առիթ չդարձավ: Ինչպես նախընտրական շրջանում էր առաջին նախագահը ծածուկ քարոզ անում Նիկոլ Փաշինյանի օգտին, այնպես էլ ընտրություններից հետո նրա վրայից մաքրում է կեղծիքը եւ ընտրությունների ողջ պատասխանատվությունը հավասարապես դնում գործող իշխանության, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով այդպես էլ չի հասկացվում՝ ընդունում են ընտրությունների արդյունքները, եւ պատրաստվում են դրանք բողոքարկել, թե հայտարարության նպատակը հերթական անգամ նախկին նախագահներին մեղադրելն է ու Փաշինյանին արդարացնելը, ձեռքի հետ, տեղ-տեղ վերջինիս քննադատությամբ քաղաքական առեւտրի առաջարկը:

Այսպիսով՝ ՀԱԿ-ը հայտարարության առաջին կետով նախ քննադատում է իշխանություններին նշելով՝ <<իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը, այդ նպատակով օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից>>։
Թվում է, թե այս արձանագրումից հետո ՀԱԿ-ում կեզրակացնեին, որ ընտրություններն ըստ էության կեղծվել են, կամ գոնե վարչական լծակի կիրառումը վճռորոշ ազդեցություն է ունեցել ընտրության ելիք վրա եւ, ահա, ՀԱԿ-ը դա վիճարկելու է բարձր դատարանում: Բայց սրա փոխարեն, հայտարարության հաջորդիվ կետերում կարդում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասար հարթակում են գտնվում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, <<Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից>>: Կամ նշվում է, որ երեք ուժերն էլ սեփական մեդիառեսուրսներով լուսաբանվել են, իսկ իրենք գտնվել են անհավասար պայմաններոըմ: Որոշ դրվագներով էլ Գագիկ Ծառուկյանին դարձնում հանցակից<<«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում>>:
Բայց այսքանով հանդերձ ՀԱԿ-ում մեղմորեն եզրակացնում են, թե <<ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը>>
Նիկոլ Փաշինյանին թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ մեղավոր հռչակելով իր հոգեւոր հայրը ըստ էության քաղաքական գործարքի հերթական առաջարկն է անում, ըստ ամենայնի նրանց չի գոհացնում 2018-ից հետո ՀՀՇ-ական կադրերին պետական ապարատում տեղավորելու գործընթացի տեմպերը եւ ավելի մեծ թվով պաշտոններ են ուզում:

Անի Սահակյան

դիտվել է 3556 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am