Հազարավոր կյանքեր խլածի վրեժը հազարավոր կյանքեր փրկածի դեմ

Արդյոք երեք տարի շարունակ երկրում չարության ու թշնամանքի, պառակտման ու ջլատման մթնոլորտ հաստատած, երկիրը հիմնահատակ քանդած մարդը կարող է համերաշխության մթնոլորտ հաստատել, ինչպես ընտրություններից հետո հրապարակում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը: Մի քանի օրում պարզ դարձավ, որ գործ ունենք շարքային ստախոսի ու մանիպուլատորի հետ եւ այդ ամենը լոկ խոսքեր էին: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռք է մեկնում եւ որպես ապացույց ընդունում-լուսանկարվում է մարդ –կուսակցությունների ներկայացուցիչների կամ ինչպես ճիշտ է ասել իր հաճախորդների հետ՝ պատրանք ստեղծելով, թե իր խոստացած համերաշխության մթնոլորտն է Հայաստանում հաստատվել, մյուս կողմից՝ դաժան հաշվեհարդար է տեսնում իր ընդդիմախոսների նկատմամբ: Ընտրություններից հետո չեն դադարում համայնքապետերի նկատմամբ ճնշումների եւ հրաժարականի պարտադրանքի մասին ահազանգերը: Խոսքը նրանց մասին է, ովքեր իշխանությունների հետ չեն եղել: Լոռու մարզի Օձունի համայնքապետին նույնիսկ մարզպետարանի շենքում մարզպետն ու յուրայինները դաժան ծեծի են ենթարկել: Մամուլում այլ դեպքերի մասին եւս գրվեց, որ իշխանականները բռնություն են կիրառում ընդդիմադիրների նկատմամբ: Դե, իսկ
պրոֆեսոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իշխանության գործողությունները դուրս են բանականությունից: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի անդամ Չարչյանը հետընտրական Հայաստանի առաջին քաղհետապնդյալն ու քաղբանտրակյալն է։ Հայտնի ձայնագրության համար, որով հայտնի դարձավ, որ Չարչյանը բուժհաստատության իր կոլեկտիվին հորդորում է պարտադիր մասնակցել ընտրություններին, Չարչյանին մեկամսյա կալանք է դատարանը տվել:
Չարչյանի կալանավորման որոշումն անհեթեթ է, մեղադրանքը՝ անհիմն։ Այո, Չարչյանի արածը ոչ բոլորի համար է ընդունելի, բայց դա չի նշանակում, որ նա արժանի է քրեական հետապնդման, առավել եւս կալանքի։
Եթե Չարչյանին կալանավորում են աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու պահանջի, այսինքն՝ քաղաքացիական պարտքն անպայման կատարելու համար, ապա իշխանություններին մեծից փոքր, անխտիր բոլորին է պետք կալանավորել, քանզի հենց նրանք են վարչական ռեսուրսն օգտագործել՝ մարդկանց տեղամասերում լցոնելու և քվե կորզելու համար։
Եթե Չարչյանին կալանավորում են իբր աշխատակիցներին սպառնալու համար, ապա պետության թիվ մեկ պաշտոնյային պետք է կալանավորեին դեռ մինչեւ ընտրությունները, մուրճով շուրջհայաստանյան ճանապարհորդություն կատարելով եւ ամենուր գլուխներ ջարդելու սպառնալիքներ հչեցնող Նիկոլ Փաշինյանը, սակայն, գտնվում էր իրավապահների բարձր հովանու ներքո եւ նրանցով շրջապատված էր սպառնում ՀՀ քաղաքացիներին:
Նախընտրական տուրուդմփոցներից եւ ոչ մեկը ընթացք չտրվեց, Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկեցին Հհայաստան դաշինքի անդամին, բայց ոչ մի պատիճ, իսկ դոկտորը, որն ընդամենը իր աշխատողներին հորդորել է մասնակցել ընտրություններին, կալանավորված է: Նկատենք, որ տեղին համեմատություն է այն, թե ինչպես վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի՝ քննիչներին ուղղորդելը որակվեց որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ, մինչդեռ Չարչյանի արածը՝ հանցանք:
Մինչդեռ բոլորին է հայտնի՝ Չարչյանի արածը վարչական լծակի օգտագործում չէ, քանզի նա պետական պաշտոնյա չէ։
Բազմաթիվ կյանքեր ու առողջություն փրկած Չարչյանն ընդամենը քաղաքական հետապնդման է ենթարկվում միմիայն այն բանի համար, որ Քոչարյանի թիմակիցն է:
Նրա կալանավորումը խորհրդանշական է՝ հազարավորների կյանքը խլած Նիկոլ Փաշինյանը ըստ էության տանել չի կարողանում կյանքեր փրկողին:

Անի Սահակյան

դիտվել է 966 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am