Պուտինը պահանջեց արցախյան իր «դափնիները»

Պաշտոնական Մոսկվան սկսել է վերջին օրերին պարբերաբար հիշեցնել, թե ով է շարունակում ղարաբաղյան գործընթացում մնալ գլխավոր «ջութակի» դերում:

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ հիշեցրեց, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցրել է Մոսկվան: «Ռուսաստանի վճռորոշ ավանդի շնորհիվ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը: «Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», - նշել Է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, և մտադիր է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Պուտինի խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը, գլոբալ անվտանգության ապահովման կարևոր ասպեկտ է:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ռուսական ռազմական օգնության շնորհիվ հաջողվել է ազատագրել Սիրիայի տարածքների մեծ մասը միջազգային ահաբեկիչներից և թույլ չտալ սիրիական պետության փլուզումը, իսկ Աստանայի ձևաչափի շրջանակներում քաղաքական-դիվանագիտական աշխատանքը Թուրքիայի և Իրանի հետ միասին թույլ է տվել սկսել սիրիական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ղարաբաղի մասին օրերս խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:

Նախարարները քննարկել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ շեշտել է Ռուսաստանի «առանցքային» դերակատարությունն Արցախում արյունահեղության դադարեցման գործում: Նախորդ տարվա վերջին Ռուսաստանը խաղաց առանց չափազանցության առանցքային դեր Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքը վերականգման համար պայմաններ ստեղծելու գործում: Շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին ամրապնդել փոխադարձ վստահությունը, իրականացնել մարդասիրական նախագծեր»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ համաժողովի ժամանակ:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին շրջանում տարբեր երկրներից լսում են ապակայունացնող հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Մենք պարբերաբար տարբեր երկրների տարբեր գործիչներից տարբեր ընթացքում լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ:

Դրանք կոչված են մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելուն, նրանց հավատը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ խաթարելուն: Սադրիչ, նվաստացուցիչ, երբեմն անգամ կեղծ հայտարարություններ. ինչ ասես՝ չի եղել այս ընթացքում»,- ասել է Զախարովան՝ կողմերին կոչ անելով իրենց հռետորաբանությունը բխեցնել եռակողմ պայմանավորվածություններում սահմանված ընդհանուր նպատակից:

Հետաքրքիր է, այդ ո՞ւմ նկատի ունի Զախարովա՞ն... Այդ ո՞վ է ապակայունացնող բնույթի հայտարարություններ անում, մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելում...

Հետաքրքիրն այն է, որ նման հայտարարությունները Մոսկվան նկատում է, իսկ երբ ադրբեջանական ստորաբաժանումները մտնում են ՀՀ ինքնիշխան տարածք, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց են գերեվարում են՝ դա Ռուսաստանի համար նորմալ է:

Ինչպես երևում է, Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը պահպանի ոչ միայն խաղաղապահի, այլև հիմնական միջնորդի իր դերը: Ըստ ամենայնի այդկերպ ռուսները փորձում են հիշեցնել արևմուտքին, որ իրենք են խաղաղություն հաստատել, ուրեմն հետագա «դափնիներն» էլ իրենք պետք է վայելեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4399 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am