Ադրբեջանից Փաշինյանին՝ «դե եկեք, բանակցենք, մեռանք սպասելով ձեր ընտրություններին...»

Մեկ օր անցավ, երբ Ալիևը վերցրեց հեռախոսը և զանգահարեց Պուտինին... Հաջորդ հեռախոսազանգն արդեն Էրդողանից էր...

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն երեկ հեռախոսազրույցում մի շարք հարցերի հետ միասին մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Ռուսական կողմի հաղորդմամբ` դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Ռեջեփ Էրդողանն, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, իր աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների ամբողջական կատարումը:

«Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահը, հիշեցնենք, երեկ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շնորհավորել էր նրան ընտրությունների հաղթանակի կապակցությամբ, անդրադարձ էր եղել նաև եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Իսկ հունիսի 23-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Իլհամ Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության` «քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի համաձայնությունների իրականացման գործնական հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը՝ վերականգնելու համար տնտեսական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը Հարավային Կովկասում»։ Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններից ընդամենը 3 օր անց պաշտոնական Բաքուն հստակ հայտարարեց, որ ակնկալում է, որ փոխվարչապետերի մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի գործունեությունը Հայաստանում նոր կառավարություն կազմելուց հետո: Այս մասին ասել էր խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա «բավական արդյունավետ» էր որակել եռակողմ խմբի աշխատանքը:

«Հայաստանում ընտրական գործընթաց է, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, երբ այնտեղ դա կավարտվի՝ եռակողմ խումբը կվերսկսի աշխատանքը»,- ասել է Մուստաֆաևը:

Եռակողմ խումբը զբաղվում է անցած տասնամյակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ տարածաշրջանում արգելափակված կոմունիկացիաները վերաբացելու առաքելությամբ: Նկատենք, որ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ կազմելու որոշումն ընդունվել է Մոսկվայում 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում: Խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին Մոսկվայում:

Այսինքն, եռակողմ բանակցությունները դադարել էին՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում ընտրությունների պատճառով: Հիմա՝ ընտրություններն ավարտվել են ու Ադրբեջանն արդեն պահանջում է եռակողմ բանակցությունների շարունակություն:
Ի դեպ, հայկական կողմը դադարեցրել էր բանակցություններին մասնակցությունը՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու, լարվածություն մտցնելու պատճառով, մինչդեռ ադրբեջանական կողմը՝ չի հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, բայց հիմա պահանջում է եռակողմ բանակցությունների վերսկսում:

Այսինքն, մեզ ասում են՝ ինչքան սպասեցինք՝ բավական է, եկեք, նստեք բանակցությունների սեղանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2591 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am