Ինչպես «խփվեց» Նիկոլի 53,6 տոկոսը

Ընտրությունների արդյունքները կեղծված են։ Դա ակնհայտ է անգամ մի քանի տեղամասերում վերահաշվարկի իրականացումից հետո։ Ըստ այդմ՝ Նիկոլը դարձավ սովորական ընտրակեղծարար իշխանություն։

Ընտրությունների արդյունքները կեղծվել էին նաև 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց հեղափոխական էյֆորիայի մթնոլորտում դա չֆիքսվեց։ Հիմա այդ էյֆորիան չկա ու կեղծիքները երևացին անզեն աչքերով։

Կիրառվել են կեղծիքների բոլոր ձևերը՝ պետական բյուջեի միջոցով բաժանվել է ընտրակաշառք (քվեարկության նախաշեմին պետական հիմնակրների, ուժայինների ներկայացուցիչներին հսկայական պարգևավճարներ են տրվել), շրջիկ խմբեր, կրկաքվեարկություններ, վարչական ռեսուրսի կիրառում, զինվորականների օգտագործում տարբեր տեղամասերում և ուղղորդված քվեարկության հրահանգ, կրիմինալի ներգրավում, հաշվարկային «տասովկաներ», «դասական» ընտրակաշառք և այլն։

ԿԸՀ–ի տվյալներով Նիկոլի գլխավորած ուժը հավաքել է քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ավելի ստույգ՝ 53,6 տոկոսը։ Այսինքն՝ ստացվում է, որ յուրաքանչյուր 2–րդ ընտրող տեղամաս է մտել Նիկոլին ընտրելու որոշումով, ինչը բլեֆ է։

Նիկոլն, անշուշտ, ունի կողմնակիցներ։ Սակայն դրանց քանակը չէր կարող կեսից ավելի ձայներ ապահովել Նիկոլին։ 53 տոկոսը կեղծիք է։

Նիկոլն ուզում է ասել, որ 687 հազարից ավելի մարդ կողմ է Արցախի պետականության կորստին, հազարավոր զոհերին, հազարավոր վիրավորներին, տասնյակ հազարավոր անտուններին, Հայաստանի սահմանների փոքրացմանը, կապիտուլյացիային ու մեր երկրի թրքացմանը։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ընտրակեղծարար է և հիմա խոստման համաձայն պետք է կտրի իր ձեռքը, ինչպես որ խոստացել էր։ Իսկ խոստացել էր նա դա անել եթե անգամ մեկ քվե կեղծվի։ Իսկ կեղծվել է ոչ թե մեկ, այլ հազարավոր քվեներ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1881 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am