Նիկոլ Փաշինյանին կառավարության նիստերի դահլիճում դիմավորել ծնկաչոք

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության առաջին նիստը նախորդ բոլոր նիստերից տարբերվում էր նրանով, որ կառավարության անդամներին հրահանգ տրվեց՝ Նիկոլ Փաշինյանին դիմավորել հոտնկայս։
Վարչապետի արարողակարգի ծառայության ղեկավարը նիստն սկվելուց առաջ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի դահլիճ մտնելու ժամանակ պետք է ոտքի կանգնել։ Հարահանգը լսելուն պես գործադիրի անդամները մի մարդու նման ոտքի կանգնեցին։
Արդեն նիստից հետո կառավարության անդամները բացատրում էին իրենց ոտքի կանգնելու իմաստը։ Ըստ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ այդ ժեստով իրենք ընդգծել են խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը։
<<Երբ թիվ մեկ պետական պաշտոնյան մտնում է սրահ, կոռեկտ է, որ ոտքի կանգնենք։ Ինքս բնույթով շատ կարգապահ մարդ եմ և այդ կարգուկանոնը ինձ բավարարում է>>,- պարզաբանել է ՔՊ անդամ, շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ նախկինում այդ կերպ չէին վարվում, Պետրոսյանը տվել է ուշագրավ պատասխան․<<Նախկինում ամեն ինչ թավշյա էր, հիմա պողպատյա է>>։
Հյուսիսային Կորեայում դահլիճ մտնող երկրի առաջնորդին դիմավորում են հոտնկայս ծափողջույններով։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է՝ այսուհետ ամեն հինգշաբթի կառավարության անդամները կստանան՝ <<ոտքի՛, ծափ տա՛լ>> հրամանը։

Քանի որ Նիկոլ Փաշինյանի պողպատաթավիշ հեղափոխությունը յուրօրինակ և անկրկնելի լինելու պատվախնդրություն ունի, կարելի է սովետական կարգերից մնացած այս արարողակարգը  կատարելագործել և, օրինակ, Նիկոլ Փաշինյանին կառավարության նիստերի դահլիճում դիմավորել ծնկաչոք։

Հաջորդ կարևոր քայլը պետք է լինի պարզելը, թե ում գլխում է հղացել Փաշինյանին հոտնկայս դիամավորելու հանճարեղ միտքը և շտապ կարգով պետական պարգև տալ նրան ։ Վստահաբար, այդ գաղափարի հեղինակը անձամբ Փաշինյանն է, որովեհտև արարողակարգի ծառայության պետը ինքնագլուխ նման ինքնիրավչություն չէր գործի։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը միանգամայն կարող է նաև ազգային հերոսի կոչման հավակնել։ Ի վերջո, մարդը Արցախը թշնամուն հանձնելուց և 5000 զոհ տալուց հետո հաղթել է ընտրություններում։ Սա այն դեպքն է, որի համար սոսկ ոտքի կանգնելը կամ ծափ տալն ի՞նչ է որ, կարելի է անգամ արձանը տեղադրել հրապարակի կենտրոնում՝ նախկին Լենինի արձանի փոխարեն։


Կեցցե ՛Հայաստանի հեղափոխական կառավարությունը, ամենաժողովրդավար կառավարությունն աշխարհում։
Կեցցե՛ք Դուք և Ձեր երեխաները, որ ապրում եք Նիկոլ Փաշինյանին ծափահարելու համար։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3136 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am