Թերեզա Մեյը Լոնդոնում կատարվածը «հավանական ահաբեկչություն» է որակել (տեսանյութ)
Ինչպես նշում է The Guardian-ը, վարչապետ Թերեզա Մեյն ու ոստիկանությունը հայտնել են, որ կատարվածը դիտարկում են որպես հավանական ահաբեկչություն: Հիշեցնենք,որ Լոնդոնի հյուսիսային հատվածում միկրոավտոբուսը մխրճվել է աղոթքից հետո մզկիթը լքող ամբոխի մեջ՝ խլելով 1 մարդու կյանք և վիրավորելով առնվազն 8 հոգու: Հայտնի է, որ միկրոավտոբուսի 48-ամյա վարորդն արդեն ձերբակալվել է:
