Երեք ֆրանսահայ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի ԱԺ
Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր եւ մեծ էջ բացվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է ֆրանսահայ հասարակական գործիչ Արմեն Ավագյանը: Նա նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայ պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում։ Նրանք են. Ժակ Մարիլոսյան ՝ Փարիզից, Դանիել Կազարյան ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, որի ամուսինն է հայազգի, եւս ընտրվել է Վիերզոն քաղաքից։
