Փաշինյանին տրված ժամանակը սպառվեց. Էրդողանն ու Ալիևն ասում են՝ «քայլ արա»

Հայաստանում ավարտված արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն արդեն մի քանի օր է, ինչ խոսում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ որոշ դրույթների իրագործումը ժամանակից ետ է ընկել:

Թերևս հենց այդ նպատակով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. համենայն դեպս, թե՛ Կրեմլի, թե՛ Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրություններում առաջին հերթին ա՛յդ թեման է հիշատակվում: Նշվում է, մասնավորապես, որ Պուտինն ու Ալիևը դիտարկել են Հայաստանի վարչապետ հետ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման «գործնական ասպեկտները»: Թե որոնք են դրանք` չի հստակեցվում: Այդուհետ նշվում է, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և վերահաստատել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:

Ավելի վաղ` նույն օրվա ընթացքում, հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև, այս դեպքում ևս Լավրով-Բայրամով զրույցի առանցքային հարցը եռակողմ համաձայնությունների կատարումն է եղել: Ադրբեջանի պահանջը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ դրույթն է` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին: Ըստ այդ կետի, Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև` այդ ճանապարհի հսկողությունը հանձնելով Ռուսաստանի Սահմանապահ ծառայությանը: Բացի այդ, նշվում է, որ կողմերի համաձայնությամբ ապահովվելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարություն։

Նկատենք, որ պաշտոնական Բաքուն շարունակ պնդում է, թե խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, աբսուրդ է որակում Հայաստանի տարածքով միջանցք ստանալու` Ադրբեջանի նկրտումները:

Բուն քննարկումները` երեք երկրների փոխվարչապետերի մասնակցությամբ, մի քանի շաբաթ է` դադարեցված են: Հայկական կողմի պնդմամբ` սահմանային վերջին լարվածության պատճառով: «Քննարկումների համար համապատասխան մթնոլորտ է պետք», - շաբաթներ առաջ հայտարարել էր Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս իրավիճակում և սահմանում այս իրադրությունների պարագայում, ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այդ իմաստով, վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք», - ասել էր Գրիգորյանը:

Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, չէր հստակեցրել` արդյոք Երևանը այս հարցը որպես նախապայման է դնում և հրաժարվում է բանակցություններից, մինչև սահմանը հատած ադրբեջանցի զինվորները ետ չգնան: Այս մասին որևէ հիշատակում չկա նաև Ադրբեջանի կամ Ռուսաստանի պաշտոնյաների խոսքում: Ճիշտ հակառակը, Կրեմլի հաղորդագրությամբ՝ երեկվա հեռախոսազրույցում Պուտինն ու Ալիևը հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ եռակողմ քննարկումների ակտիվացմանը:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իր հերթին, երեկ հայտարարել էր` Բաքուն հույս ունի, որ եռակողմ ձևաչափով քննարկումները կվերսկսվեն Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո:

Գրեթե նույն ձևակերպումն է երեկ տվել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, երբ լրագրողները հետաքրքրվել են` ինչ է ակնկալում Ռուսաստանը Հայաստանից` Հարավային Կովկասում ստանձնած պարտավորությունների մասով: «Հիմա Հայաստանի նոր ղեկավար կազմն է դեռ ձևավորվում` ըստ այդ երկրի օրենսդրության: Անհրաժեշտ է սպասել այդ գործընթացի ավարտին», - երեկվա ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:

Ադրբեջանի արտգործնախարարն արդեն հստակեցրել է` ինչ են ակնկալում Բաքվում Հայաստանի նոր կառավարությունից: «Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի իշխանությունը ճիշտ ու իրական եզրակացություններ կանի և կըմբռնի, որ այս քաղաքական ճգնաժամի արմատները խորն են: Դրա պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումն է և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը ռազմական ճանապարհով», - ասել է Բայրամովը, հավելելով` Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` երկկողմ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում:
Ի դեպ, Թուրքիայի կառավարամետ Daily Sabah պարբերականը երեկ գրել է` Թուրքիայի ղեկարությունը խոստանում է ակտիվացնել առևտուրը և բացել Հայաստանի հետ սահմանն ու ներառել Հայաստանը վեցակողմ ձևաչափում, եթե Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրի Բաքվի հետ:

Այսինքն, Հայաստանի առջև դրված է թուրք-ադրբեջանական դաշինքի պահանջը՝ համաձայնագիր ստորագրել, Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը ստանա Զանգեզուրի միջանցքը, որից հետո միայն կարելի է խոսել տարածաշրջանային ապաշրջափակման մասին:

Ինչպես նկատվում է նաև Ռուսաստանի պահվածքից՝ ռուսներն էլ ամբողջությամբ տեղյակ են այս ամենից, ավելին՝ հասկանում են թուրք-ադրբեջանական շտապողականության պատճառները:

Այսինքն, ընտրություններն ավարտվեցին, իսկ Փաշինյանին տրված ժամանակը սպառվեց, Էրդողանն ու Ալիևը հիմա նրան ասում են՝ քայլ արա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3737 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am