Ֆորսմաժորային պահը պետք է բաց չթողնել

Ընտրությունների անսպասելի արդյունքներից խորհրդարան անցած ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները կանգնել են փաստի առջեւ՝ վերցնել պատգամավորական մանդատները, մտնել խորհրդարան, թե հրաժարվել՝ առաջացնելով սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ։
Համացանցում մինչեւ անգամ արշավ է սկսվել տարբեր հաճախորդ շրջանակների կողմից, որոնք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել ռադիկալ ընդդիմության վրա, թե ինչպես, ինչ բարոյականությամբ եք վերցնելու մանդատներն ու գնաք ձեր կողմից կապիտուլանտ ու դավաճան հռչակված իշխանության հաղթանակը լեգիտիմացնեք, խնդիրն այն է, որ երկու դաշինքների գլխավոր առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելն էր, ինչն անհնարին է դառնում, եթե այդ դաշինքները խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունով մտնեն խորհրդարան։ Առաջարկներ են հնչում, որ պետք է կրկին փողոց վերադառնալ ու իշխանություններին պարտադրել հեռանալ։
Միանգամայն սխալ են այն պնդումները , թե չպետք է ոտք դնել խորհրդարան, շնչել դավաճանների հետ նույն օդը, պետք է հասկանալ, որ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չէ եւ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները ուղղակի պարտավոր են վերցնել ժողովրդի տված մանդատները եւ այն օգտագործեն ի շահ ժողովրդի:
Իհարկե, այդ վստահության մի մասը իշխանությունը հմտորեն գողացել է եւ երկու դաշինքների ձայները ակնհայտորեն ավելի պակաս են արձանագրված, քան իրականում է, բայց միեւնույն է, մտածել, թե փոքրաթիվ մանդատները բոյկոտելով կարելի է սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ առաջացնել եւ դրանով ինչ-որ բա փոխել, միամտություն է: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն անգամ այդ պայմաններում կշարունակեն իրենց հակասահմանադրական, հակաօրինական հաղթարշավը: Չպետք է թույլ տալ, որ դավաճան իշխանությունն միանձնյա տնօրինի որեւէ հարթակ, հատկապես թիվ մեկ ամբիոնը, միեւնույն ժամանակ պետք է օգտագործել նաեւ փողոցը՝ համատարած ճնճում գործադրելով իշխանության վրա: Եւ ինչպես Ռոբերտ Քոչարյանը հիմնավորեց, դառնալ օրենսդիր մարմնի անդամ, կնշանակի տիրապետել պետական փաստաղթերին, հարթակ ունենալ միջազգային արենայում, եւ եթե պետք է խորհրդարանի ամբիոնը փակել եւ իշխանություններին զրկել ձայնի իրավունքից, ինչը չարեցին ԲՀԿ-ն ու Լուսավորը:
Հայաստանը, ցավոք սրտի, շարունակում է մնալ ավտորիտար պետություն եւ պահպանվում են ավանդույթները, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Բայց անցած տարիների փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծվում է վակում, ֆորսմաժորային իրավիճակը, որը իշխանափոխության ռեալ հնարավորություն է տալիս: Իսկ այդ ընթացքում պետք է օգտագործել բոլոր շանսերը:

Անի  Սահակյան

դիտվել է 3828 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am