Իշխանության արյունոտ դեմքը

Ընտրություններին իր ուզած տոկոսները խփելուց հետո թանաքը դեռ չչորացած Նիկոլ Փաշինյանն անցել է բռնաճնշումների: Հինգ հազարից ավել զոհերի պատասխանատու իշխանությունները թերեւս ազարտի են ընկել եւ սրտները ամեն օր նոր զոհ է ուզում: Ընտրություններից հետո նրանք զբաղված են վրեժխնդրությամբ:
Նախօրեին «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ահազանգում էր բռնաճնշումների ու հաշվեհարդարների նոր ալիքի մասին:
««Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել»,- մասնավորապես ասված էր տարածված հայտարարության մեջ:

Ավելի ուշ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրեց, որ Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար»,- նշել էր Գոռ Աբրահամյանը։
Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որին դիմել է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանը նշել է, որ իր համոզմամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա. Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ: Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում նաեւ տեղեկություններ տարածվեցին, որ նույն օրը թալանվել է նաեւ համայնքի ղեկավարի խանութը: Դե, ինչ բարի գալուս 37 թիվ, բարի գալուստ ռեպրեսիաների դարաշրջան: Իշխանությունները այսպիսով ցուցադրում են իրենց մարդասպան դեմքը: Կարելի է չկասկածել, որ հերթական բռնակալ մարզպետը կմնա անպատիժ: Ինչպես Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը մահամերձ դարձրեց զինվորական գնդապետին, ով մինչ օրս կոմայի մեջ է, իսկ Տրդատ Սարգսյանը ոչ միայն չի պատժվել, այլ նորանոր պաշտոններ է ստացել, իսկ ընտրություններին կուսակցության ցուցակում էր:
Հեղափոխականները նախկիների սպանություններից, ծեծուջարդից խոսելուց առաջ թող թեթեւ հետհայացք գցեն ու կտեսնեն, թե քանի մարդու են բռնության զոհ դարձրել: Նոյեմբերի 9-ից հետո խորհրդարան մտած ցուցարարներից հայտնի երիտասարդի սպանությունն էլ կապվում էր Հայկ Սարգսյանի ու իր կրիմինալ շրջապատի հետ: Կամ նախընտրական փուլում Եղեգնաձորում ծեծի տեսարանները, թիրախում կրկին Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչներն էին:
Նոր Հայաստանում, փաստորեն, այսպիսին է ժողովրդավարության իրական դեմքը:

Անի Սահակյան

դիտվել է 1428 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am