Մեծաբերան ծաղրածու դեբիլոիդնեի խրախճանքը

Համերաշխության քողի տակ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ընդունել իր հաճախորդներին, որոնց մեծ մասն ընտրություններից առաջ թունդ ընդդիմադիր էին ներկայանում, սակայն բոլորս էինք տեսնում, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում նրան ընդդիմադիր կեցվածքը: Նպատակը իրենց սրիտի <<հարգարժան>> վարչապետի օգտին գործելն էր ու նրա թիրախին՝ Ռոբերտ Քոչարյանին հարվածելը:
Սակայան Նիկոլ Փաշինյանն առանց բացառության իր բոլոր հաճախորդներին օգտագործեց, բայց ոչ մեկին արժանին չհատուցեց, որեւէ մեկին չանցկացրեց խորհրդարան որպես իրեն արբանյակ: Նրա ծավալապաշտական նկրտումները, ըստ էության, թուլ չտվեցին, որ որեւէ ուժի համար ջանք դնեն, ամենը վերցրեց իրեն, իսկ մնացածը հայտնվեցին բորդյուրին: Հիմա Փաշինյանը հերթով ընդունում է նրանց, խոնարհեցնում իր առաջ, լուսանկարում ու հրապարակում պաշտոնական էջում: Բայց դատելով հաճախորդների հետ իր խոսակցություններից, նա որեւէ մեկին պաշտոն չի տալու, այլ մտադիր է ստեղծել քաղաքական մի խորհուրդ, արտախորհրդարանական ուժերից բաղկացած, իսկ թե ինչ պետք է անի այդ խորհուրդը, ինչ նպատակով կծառայի, որեւէ մեկին, բացի իրենից առայժմ հայտնի չէ: Համենայն դեպս, նա բոլոր գլուխներին դնում է մի կաթսայում, որպեսզի հարմար պահի կրկին ծառայեցնի իրեն, ինչպես ընտրություններին, երբ ոչ միայն հակաքարոզչություն արեցին Փաշինյանի թիվ մեկ հակառակորդի դեմ, այլեւ մի զգալի տոկոս փոշիացրեցին, որը նույնպես գումարվեց Փաշինյանի ձայներին: Ընտրություններին չհաղթած ուժերից միայն Ազգային բեւեռն ու Կարին Տոնոյանի ղեկավարած շարժումն են մերժել հանդիպման հրավերը: Այսօր Փաշինյանի հյուրերից էր Ալյանս կուսակցության ղեկավար, ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, ընտրություններին մասնակցում էր Մեր տունը Հայաստանն է ուժով:

ԲՀԿ-ից դուրս գալուց հետո այս գործիչն այդպես էլ չգտավ արեւի տակ իր տեղը, կիսահղի պտտվում էր քաղաքական ուղիներում՝ մեկ իշխանությանն էր ռեւերանս անում, մեկ ընդդիմությանը, բայց այնքան դառը եւ անընկալելի գործիչ էր, որ ոչ մի կերպ չէր արժանանում հանրային ուշադրությանը՝ չնայած մեծաբերան լեքսիկոնի, ու ստիպված մի քանի անգամ ձեւական մանդատ վայր դրեց, հետո փոշմանեց: Այս կարգի լուրջ գործիչ է Ուրիխանյանը, ով պատերազմից հետո պասերով, բայց գաղտնի գործակցում էր Փաշինյանի հետ՝ խորհրդարանում հնչեցնելով նրա սրտի հարցերը:

Հաջորդ այցելուն հանրահայտ Տիգրան Արցաքանցյանն էր, եթե ամեն բան այսքան ողբերգական չլիներ, կարելի էր մի լավ զվարճանալ Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգի հյուրախաղերի վրա: Գավառի բառբառով եւ կոլորիտով սույն պերսոնը եւ գերթանկարժեք խալաթներով ու պլպլան գլխարկներով հայաստանյան իրականություն մուտք գործած ռուսաստանցի միլիարդատիրոջ նախկին կինը, որն այժմ նրա կինն է, կարողացան ապահովել այս ընտրարշավի կլոունադան եւ, ըստ ամենայնի, եկել էր հաշվետու լիներ իր պատվիրատուին:

Հաջորդը Տիգրան Խզմալյանն է, նրա դեպքում ամեն բան առավել քան ընկալելի է, քանզի նա դարակազմիկ արեւմտյան արժեքներ կրող որդ է, գրանտ ծծող ապազգային տարր, որի ողջ գործունեությունը Հայաստանի եւ նրա շահի դեմ է:

Մյուսը Դավիթ Սանասարյանն է՝ հեղփոխության շաքարաքլորը, որը հալվեց գնաց: Հեղափոխության ծիծեռնակ կոռուպցիոները հասցրեց թունդ ընդդիմադիր խաղալ, բայց ընտրություններից հետո վերադարձավ իր արմատներին:

Անի Սահակյան

դիտվել է 5653 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am