Եվրոպայի սադրիչ քարտեզը. Թուրքիան ներկվել է Հայաստանի դրոշի գույներով/լուսանկար/
Reddit սոցցանցի xxTheHoffsNosexx ծածկանվամբ օգտատերը հրապարակել է Եվրոպայի խնդրահարույց քարտեզը, որի վրա նշել է յուրաքանչյուր երկրի բնակիչների համար ամենազայրացնող խորհրդանիշերը։
Ժամանակակից Թուրքիայի տարածքը ներկված է Հայաստանի դրոշի գույներով, իսկ Ռուսաստանի տարածքը՝ ԼԳԲՏ հանրության դրոշի ծիածանային գույներով:
Օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել սադրիչ քարտեզին, ոմանք աջակցել են հեղինակի գաղափարին՝ անվանելով այն կրեատիվ, մյուսները համարել են այն վիրավորական։


