Ադրբեջանն այսօր լայնածավալ զորավարժություններ է սկսում
«ՌԻԱ»-ն հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսում,որոնց կմասնակցի 23 հազար զինծառայող:զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։
