Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 48-ամյա որդին կասկածվում է մալուխով 72-ամյա մորը խեղդամահ անելու մեջ

Երեկ՝ հունիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդաետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի 11 տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 72-ամյա Գրետա Սահակյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Գ. Սահակյանը խեղդամահ է եղել։ Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարդոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի ծառայողների հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 48-ամյա Հովհաննես Սահակյանին, ով կասկածվում է իր մորը՝ Գ. Սահակյանին, մալուխով խեղդամահ անլու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունու դատախազ Կարեն Խաչատրյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am