Լոնդոնում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, մեկ մարդ զոհվել է,կան վիրավորներ/տեսանյութ/
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին ասված է Սքոթլենդ-յարդի կողմից հունիսի 19-ին տարածված հաղորդագրության մեջ: Լոնդոնի հյուսիսում գտնվող Ֆինսբերի-պարկ թաղամասում բեռնատարը վրաերթի է ենթարկել տեղական մզկիթի հավատացյալների ամբոխին, որոնք վերադառնում էին երեկոյան աղոթքից: Բեռնատարի վարորդը ձերբակալված է: Վարչապետ Թերեզա Մեյը ասել է, որ ոստիկանությունը այս միջադեպը դիտարկում է իբրև ահաբեկչություն: Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհրդի տնօրեն Հարուն Ռաշիդ Խանը իր Թվիթերյան էջում գրել է, որ վարորդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել մարդկանց: Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը Լոնդոնում տեղի ունեցած միջադեպը համարել է իսլամատյացության աղաղակող դրսևորում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Խարուն Խանը կատարվածը որակել է որպես ահաբեկչական գործողություն:
