Ապաշնորհ, ապիկար, նաև՝ երկրի համար վտանգավոր

Որ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները չեն փայլում գիտելիքներով, փորձով՝ վաղուց արդեն գաղտնիք չէ որևէ մեկի համար: Բայց, որ այս ապիկարները չեն հասկանում անգամ՝ ինչի մասին կարելի է խոսել հրապարակային, իսկ ինչի մասին լռել, դա արդեն դուրս է տրամաբանության սահմաններից:

Ուրեմն, «Ազատության» հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը ստել է՝ հայտարարելով, որ պաշտոնական Երևանը չունի Լեռնային Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզներ և նման կերպ խոչընդոտել հայաստանցի ռազմագերիների վերադարձմանը։ «Եղել են այդպիսի պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել: Ավելի կոնկրետ, օրինակ, գերիների հարցը», ասել է նա: Հարցին՝ ո՞ւմ ի նկատի ունեք պաշտոնյաներ ասելով, Արմեն Գրիգորյանը պարզաբանել է. «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում, երբ որ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց: Պարոն Այվազյանը լինելով պաշտոնյա, նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք: Երբ որ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծել»:

Փաստորեն, Հայաստանի նախկին արտգործնախարարը ստո՞ւմ էր, հարցնում է լրագրողը, Արմեն Գրիգորյանը հավելում է. «Ոչ միայն ստում էր, այլ տորպեդահարում էր, նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել, նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել, նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ: Նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը, որովհետև իր հրաժարականից....., բա հարց չի առաջանո՞ւմ, ամիսներ շարունակ այս հարցը հնարավոր չէր լինում լուծել, պաշտոնյան հրաժարական է տալի, դրանից հետ երևի երկու շաբաթվա ընթացքում, երբ ինքը այլևս չի մասնակցում բանակցություններին, հարցը լուծվում է»:

Ուրեմն, մի կողմ թողնենք հարցը, թե ով է այստեղ ստում, կամ որքանով է որևէ կողմի ասածը մոտ ճշմարտությանը... ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը չի էլ գիտակցում, որ կան հարցեր, որոնց մասին գոնե չպետք է բարձրաձայնել:

Իսկ գուցե՝ ՀՀ նախկին արտգործնախարարը, եթե իսկապես ասել է, որ ՀՀ-ն չունի նման քարտեզներ, ցանկացել է Ադրբեջանից համարժեք զիջում տեսնել, հերքել է, որովհետև տեսել է, թե ինչպես են նրանք առևտրի առարկա դարձրել այդ ականապատ տարածքների քարտեզների հարցը:

Եվ ի վերջո, երկրի անվտանգության հարցում ՀՀ ԱԳ նախարարի ասածը՝ ջրի երես հանելո՞վ եք դիվիդենտ շահում, նայեք՝ «ինքը գնաց, գերիներին հետ տվեցին»: Դա ձե՞ր շնորհքն էր...

Էդ դեպքում, մյուս ռազմագերիներն ինչո՞ւ են մինչև հիմա Բաքվի բանտերում... Դրա համար էլ վաղը-մյուս օրը մեկ այլ մեղավոր կհայտնվե՞ն...

Նախկին արտգործնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` իր հասցեին արած հայտարարությունները՝ ասելով. «Անհեթեթությունները չեմ մեկնաբանում»: Այվազյանը նկատել է. «Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,– ասել է նա` չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3629 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am