Պուտինը՝ Էրդողանին ու Ալիևին՝ չմոռանաք, թե ում եք պարտական

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցրել է Մոսկվան: «Ռուսաստանի վճռորոշ ավանդի շնորհիվ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - այսօր միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը: «Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», - նշել Է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, և մտադիր է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Պուտինի խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը, գլոբալ անվտանգության ապահովման կարևոր ասպեկտ է:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ռուսական ռազմական օգնության շնորհիվ հաջողվել է ազատագրել Սիրիայի տարածքների մեծ մասը միջազգային ահաբեկիչներից և թույլ չտալ սիրիական պետության փլուզումը, իսկ Աստանայի ձևաչափի շրջանակներում քաղաքական-դիվանագիտական աշխատանքը Թուրքիայի և Իրանի հետ միասին թույլ է տվել սկսել սիրիական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ղարաբաղի մասին այսօր խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում:
Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է կնքել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր և որ նման առաջարկ պաշտոնական Բաքուն պաշտոնական Երևանին արդեն արել է։

Ըստ ամենայնի, Պուտինը Էրդողանի՝ վերջին օրերի ակտիվ տարածաշրջանային հավակնություններին ի պատասխան, որոշեց հիշեցրեց, թե ով է խաղաղություն ապահովողը այս տարածաշրջանում:

Իրականում, Պուտինը, կարծես, ուղիղ չի պատասխանում Էրդողանին, չնկատելու է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմաքաղաքական դաշինքի վերածված միությունը: Պուտինը չի անդրադառնում թեմային, որը վերջերս հրապարակ նետեց Էրդողանը՝ այն է, Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին:

Չնայած այս ամենին՝ Պուտինը հիշեցրել է, որ խաղաղություն ապահովողը՝ Ռուսաստանն է, հետևաբար թուրքական «բազարն» իր հետ պետք է անել, ոչ թե իր լուր Արևմուտքի ՝ ռևերանսներ:

Նկատենք, որ վերջին օրերին Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները սկսել են ավելի հաճախ հաճոյանալ ՆԱՏՕ-ին՝ նշելով, թե որքան են կարևորում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը, թե որքան կարևոր կառույց է ՆԱՏՕ-ն նրանց համար:

Ահա, Պուտինը որոշեց հիշեցնել Էրդողանին ու Ալիևին, թե ում են նրանք պարտական պատերազմի դադարեցման համար ու այսօրվա ձևավորված ուժերի հարաբերակցության համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3480 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am