Սաուդյան Արաբիան և Իսրայելը բանակցություններ են սկսել
The Times-ը գրում է ,որ Սաուդյան Արաբիան և Իսրայելը բանակցություններ են վարում տնտեսական կապեր հաստատելու համար: Այս քայլը հնարավորություն կտա Իսրայելին կայուն հարաբերություններ զարգացնել սուննի իսլամական աշխարհի և մուսուլմանների 2 սրբազան քաղաքների պահապան երկրի հետ: Նախնական բանակցություններով նախ Իսրայելին հնարավորություն կտրվի իր գործարար ոլորտը զարգացնել Պարսից ծոցում, ինչպես օրինակ` երկրի El Al ազգային ավիափոխադրողին կթույլատրվի թռչել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով:
