Վանեցյանը՝ Սոլովյովի հետ հացազրույցոմ արած «Крым наш» եւ «Я кадровый чекист» արտահայտությունների մասին (video)
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է Սոլովյովին տված իր հարցազրույցում արած հայտարարություններին, մասնավորապես «Крым наш» եւ «Я кадровый чекист» արտահայտություններին:
Նա, մասնավորապես, ասաց. ««Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես իհարկե չէի կարող նման բան ասել: Դա եղել է ի պատասխան, որն ունի շարունակություն: Շարունակությունը հետեւյալն է. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է եւ ես զուգահեռներ եմ անցկացրել Արցախյան հարցի հետ: Ասել եմ՝ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ ՌԴ-ին, ապա այդդ իրավունքը պետք է հարգվի եւ առաջին հերթին պետք է հարգվի Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից: Որովհետեւ մենք ունենք արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ մի հայ, որ համաձայն չէ այս պնդման հետ:
