Իրանը հարվածել է Սիրիայում ահաբեկիչների բազաներին
Tasnim գործակալության փոխանցմամբ, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների բազաներին: Հարվածը հասցվել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով երկրի արևելքում գտնվող բազաներին՝ «Թեհրանի վրա կատարված հարձակմանն ի պատասխան»,հայտնել է գործակալությունը:
