Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կտրել են Փաշինյանի ձեռքը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը սեփական իշխանության իմպոտենտության համար բոլոր ժամանակներում մեղավորներ ու քավության նոխազներ են գտնում: Հերթը նախկին արտգործնախարար Արա Այվազյանինն է: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ:
«Մայիսի 27-ից հետո կամ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար - խմբ.) հրաժարական տվեց, գերիների հարցը արագ լուծվեց: Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտոնը, պատկերավոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարավորությունները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հենց որ պաշտոնյան հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին, հարցը լուծվեց»,- ասել է Գրիգորյանը:
Պաշտոնաթող Արա Այվազյանը չի մեկնաբանում Արմեն Գրիգորյանի հայտարարությունը:
«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- News.am-ին ասել է Այվազյանը:

Արա Այվազյանը լավ է պրծել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միայն գերիների վերադարձի ձախողումն են փորձում իր վրա կոտրել, ի վերջո, այս իշխանության համար ով իրենց հետ չէ, այլեւս նախկին է՝ իր բոլոր երկրային եւ երկնային մեղքերով: Կարող էին չէ պատերազմն էլ Արա Այվազյանի գլխին կոտրել, Արցախի 75 տոկոսի կորուստն էլ, հազարավոր զոհերը եւս, ոչինչ, որ պարոն Այվազյանը արտգործնախարարի պաշտոնը ստանձնեց կապիտուլացիայից հետո, բայց նա այլեւս Փաշինյանի հետ չէ եւ բոլոր տվյալներն ուներ դասվելու Շուշին հանձնողների շարքում՝ տեղ զբաղեցնելով Ծառուկյանի, Վանեցյանի, Օնիկ Գասպարյանի եւ այլոց կողքին: Ինչ խոսք՝ Արա Այվազյանն արժանի է նման վերաբերմունքի, կապիտուլանտներից պաշտոն ստանալիս պետք է հասկանար, որ դրա վերջը լավ չի լինելու, եւ, այո, ինքն ակամայից դառնալու է այդ իշխանության հանցակիցը, բայց մյուս կողմից ժուլիկների իշխանությունը իր անկարողությունն ուրիշների վրա է բարդում եւ անգամ հարյուրավոր գերիների պարագայում: Թվում էր, թե սրանք քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենային՝ հասկանալով, որ գերության յուրաքանչյուր օրը խոշտանգում, լլկում է նշանակում մեր հայրենակիցների համար, բայց թե ինչով են զբաղցում այս մարդիկ, բոլորիս աչքի առաջ է, իսկ Նիկոլ Փաշինյանի որդին էլ շարունակում է իր հայրիկի կողքին ապահով ապրել, նախընտրական թոհուբոհն ավարտվեց եւ Փաշինյանը չի էլ հիշում, որ պատրաստ էր որդուն փոխանակել գերիների հետ:

Սրանց անամոթությունն ու ցինիկությունն այն աստիճանի անչափելի է, որ բավական չէ իրենց անգործությունը քողարկելով ականապատման մի արժեքավոր քարտեզ են տվել, հիմա էլ առանց ամաչելու հայտարարում են, որ նույն սկզբունքով գերիների վերադարձի գործընթացը շարունակվելու է: Ադրբեջանի նախագահի հետ առճակատելու, քյալլա տալու փոխարեն դավաճանների այս կույտը զբաղված է նախկիններ քլնգելով, Արմեն Գրիգորյանը ոչ տարել, ոչ բերել հայտարարել է, թե կապիտուլանտը նախկին իշխանություններն են: Այո, Արմեն Գրիգորյանը դժվար էլ իշխանության Պեռֆեկտ թիվի-ների մակարդակի լրատվությունից բարձր ընկալում ունենար, եւ նա ճիշտ է, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքը զոռով կտրել են, տարել են ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարության տակ , ապա բերել նորից կպցրել են:
Դրանից բացի Արմեն Գրիգորյանը ակնհայտորեն մեծ հաջողություն է տեսնում աշխատատեղերի ստեղծման եւ հարկերի ոլորտում: Գրիգորյանի խոսքով՝ 2018-ի մայիսից 2021-ի մայիս ամիսներին ստեղծվել են 100 հազար աշխատատեղեր, բյուջեի եկամուտներն աճել են 1 միլիարդով:


Արցախի պատերազմի պարտությունից հետո խոսել մի քանի աշխատատեղերի բացման մասին, առնվազն անբարոյականություն է: Երբ հազարավոր վիրավորներ կան, սոցիալական, տնտեսական ծանրագույն խնդիրներ, երբ միայն Արցախից տոննաներով հացահատիկ էր մատակարարվում Հայաստանին, բայց Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլացիայով այդ այգիներն ու ցանքատարածությունները հանձնվեցին ադրբեջանցիներին, տնտեսություն գրեթե չկա, չի զարգանում, զրո ներդրումներ, Հայաստանի արտաքին պարքտը վագրային թռիչքով աճում է բացառապես աշխատավարձեր եւ թոշակներ բաժանելու նպատակով: Այս պարագայում խոսել եկամուտների աճի մասին, առնվազն պարզ մանիպուլացիա է:
Կրկնել է Փաշինյանին, ասելով, թե Արցախի հարցի լուծումը պատկերացնում են «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Դդեռեւս պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 15-ին Փաշինյանն իր էջում անդրադարձել էր այդ սկզբունքի էությանը, գրելով, որ այդ սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, «իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին»։
Փաստորեն այս դավադիր իշխանությունը Արցախը դրել է Ադրբեջանի երախում, այլեւս չի պահում Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը եւ ասում է, որ գնացեք թուրքի հետ դեմ հանդիման ձեր գլխի ճարը տեսեք:

Անի Սահակյան

դիտվել է 6226 անգամ
Լրահոս
Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր Իսրայելը մի կոճակ կարող էր սեղմել ու Հայաստանը ոչնչացնել․ ո՞նց եք նման բան թույլ տալիս․ Արշակ Կարապետյան (video) Պատասխան եք տալու, «փսլնքոտնե՛ր»․ Բագրատ Սրբազանին եք պատասխան տալու․ Խաչիկ Մանուկյան (video) Սա ի՞նչ սարսափ է Սրբուհի Գալյա՛ն, դու ի՞նչ իրավունքով ես սպառնում մարդկանց․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am