Արյան վաճառականները

Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու սպառնացել է, այլ իր հաճախորդների: Նա իր հարկի տակ է ընդունել մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ընտրապայքար էին մտել իր ցուցումով՝ արմատական ընդդիմությանը, գլխավորապես Ռոբերտ Քոչարյանին հարվածելու առաքելությամբ , եւ վարձու շնիկների պես թեեւ իրենց գործն արեցին, 12 օր հաչացին Քոչարյանի ուղղությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը լինելով աշխաևհի ամենաժլատը, բնականաբար, իր ձայներից որեւէ մեկին չտվեց ու չանցկացրեց խորհրդարան: Նա հանդիպել է․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամներ Լեւոն Շիրինյանին եւ Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Հիշեցնենք, որ երկխոսության եւ համախմբման առաջարկը Փաշինյանը հնչեցրեց նախօրեին՝ Հանրապետության հրապարակում հրավիրված ամփոփիչ հանրահավաքում:
«Վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաեւ հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետեւ մենք, այո՛, պիտի մեր երկրի եւ ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի, հանրային եւ քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը եւ ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, պետության, Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը եւ բարեկեցությանը ծառայեցնելուն»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ երկխոսության կոչ է անում նաեւ բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ եւ հակադրություն են ունեցել:

Բնական է, որ իրեն հարգող որեւէ հայ պետք է մերժեր մեկնած ձեռքը, որն ամբողջությամբ թաթախված է պատերազմի հազարավոր զոհերի արյան մեջ, պետք էր մերժեր Շուշին, Հադրութը, Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնած ձեռքը, մերժել արյան վաճառականին, քանզի Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե համերաշխությունն է, հակառակ դեպքում նա անցած երեք տարում ազգը մինչեւ վերջին խազը չէր պառակտի այնքան, որ եղբայրը եղբորը ատեր, բարեկամը՝ բարեկամին թշնամի դառնար , այլ նպատակը քաղաքական դաշտը իր բռի մեջ հավաքելն է, հնազանդեցնելն ու լռեցնելը, կամ էլ ընդդեմ արմատական ընդդիմության կոալիցիա ձեւավորելը: Դատելով հաճախորդների թեթեւսոլիկության աստիճանից, Նիկոլ Փաշինյանը ճիշտ կաներ նրանց բաժնի պետի օգնականի պաշտոնով բավարարեր: Մարդիկ, որոնք պատրաստ են արան վրա առեւտուր անել , համագործակցել դավաճանի հետ, պիտի <<արժանի>> հատուցում ստանան:

Անի Սահակյան

դիտվել է 2733 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am