Միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի ռազմական ինքնաթիռ է խոցվել
SANA գործակալությունը փոխանցում է,որ Սիրիայի ՊՆ-ն փոխանեցլ է,որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Ռաքքայի շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է խոցել։ Սիրիական ռազմական ինքնաթիռը դեպքի պահին հանձնարարություն է կատարել ԴԱԻՇ-ի դեմ։ ՊՆ տվյալներով՝ օդաչուն դեռևս չի գտնվել։ Սիրիայի ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ «ԱՄՆ-ն իր գործողությունները համակարգում է ԴԱԻՇ-ի հետ»։
