Ադրբեջանական զորքը հետ է քաշվում, ռուսական զորքը՝ առաջ գալիս

Գեղարքունիքի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում ռուս սահմանապահների տեղակայմանն ու սահմանագծից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշմանն այսօր անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արտակ Դավթյանը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, սակայն, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, թե այդպես է լինելու։

«Վերջնական, երբ որ կլինի և՛ ժամկետի առումով, և՛ կատարման՝ բուն տեխնիկական հարցերով, լրացուցիչ կասվի», - ասաց Դավթյանը։

Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, քանի որ Դուք վստահ ասում եք, որ լինելու է այդպես, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանեց․ - «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, որպեսզի հարցնենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակը, որ կա, առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է սահմանում, և ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ։ Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք նաև ռուսական կողմի հետ»։

Մինչդեռ Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ հայտնել էր, թե՝ մոտ ժամանակներս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ են տեղակայվելու, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։

«Ազատության» հարցին՝ այսինքն՝ պայմանավորվածություն կա՞ ռուսական կողմի հետ, Սանոսյանը պատասխանել էր. «Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում։ Իսկ հարցին՝ քանի՞ օրից պետք է տեղակայվեն ռուս սահմանապահները, Սանոսյանն ասել էր. «Մոտ ժամանակներս էդ գործընթացը կավարտեն՝ տեղորոշման և այլն, որից հետո կտեղակայվեն։ Կողմերը պետք է հետ քաշվե՞ն դիրքերից, Սանոսյանը պատասխանել էր՝ «Այո»։

Տեղեկությունն «Ազատության»-ը նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հաստատել, սակայն այլ հարցերի պաշտոնյան հրաժարվել էր պատասխանել։ «Այս պահին հավելյալ որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն այն է, ինչ մարզպետն ասել է», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հայաստանի տարածք Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ադրբեջանական զորքերի ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել զորքերը հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասաց, որ այս պահին խոսքը միայն ռուս սահմանապահների տեղակայման մասին է։

Արդյո՞ք բանակցություններն ընթանում են նաև Սյունիքի մարզի սահմանային հատվածներում ռուս սահմանապահներ տեղակայելու համար, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ ինքը նման տեղեկություններ չունի, բայց կարծում է՝ ադրբեջանցի զինծառայողները հետ են քաշվելու։ «Հանձնաժողով պիտի ստեղծվի, իրենք խախտել են մեր պետական սահմանը, ես կարծում եմ, որ կհեռանան, մոտ ապագայում կհեռանան», - ասաց Պողոսյանը։

Փաստորեն, ընտրությունների ավարտից հետո, Փաշինյանը հնարավորություն կստանա սահմաններում հարաբերական անդորր ապահովելու՝ ռուսական զորքի առկայությամբ:
Այսինքն, ամեն ինչ մնաց ռուսական զորքի վրա, ու սա այն դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունը հստակ, պայքարում է ընդդեմ ռուսական ազդեցության:

Բայց Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն ոչինչ ի վիճակի չէ ձեռնարկել, այլև օրինակ ՀՀ տարածքում մեկ ամսից ավելի ադրբեջանական զորքի առկայության մասին չի էլ խոսում:

Փաշինյանը նախընտրական փուլում 2 շաբաթ «ապագա» էր խոստանում, առանց պարզաբանելու՝ թե ինչու են ՀՀ տարածքում մեկ ամսից ավելի ադրբեջանցիները նստած...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4680 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am