Թուրքական «կարկանդակներ»՝ հաղթած Փաշինյանին

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, թե Հայաստանում անցկացված ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները։ «Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ Երևանին ուղերձ է հղել...

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ Երևանին առաջարկ է արել: «Մեր դիրքորոշումն այդ հարցում հայտնի է, այն անփոփոխ է: Այն բազմիցս արտահայտել է նաև մեր պետության ղեկավարը: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և միջազգայնորեն ճանաչված սահմանի անխախտելիության վրա, կողմ է հանդես գալիս հարաբերությունների կարգավորմանը, և այդ ուղղությամբ արվել է առաջարկ»,- ասել է Բայրամովն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: Նա նշել է, որ Բաքվի կարծիքով՝ տարածաշրջանային գործակցությունն այլընտրանք չունի:

Անկարայի ու Բաքվի՝ Հայաստանին «կարկանդակներ» առաջարկելու կոչերն, իրականում, միջազգային հանրության աչքին խաղաղության հաստատման ճանապարհին զուտ հայտարարություններ են, որովհետև, Ադրբեջանն ու Թուրքիան նույնիսկ պատերազմից հետո շարունակում են Հայաստանից զիջումեր ակնկալել:

Թուրք-ադրբեջանական դաշինքը շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց բացեիբաց պահանջում են օրինակ ականապատված տարածքների քարտեզները:

Հաջորդը՝ Ադրբեջանը մտել է Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածք՝ բայց ներկայացնում է, թե Հայաստանը պետք է քայլ անի, որպեսզի ապաշրջափվեն սահմանները: Այսինքն՝ դարձյալ ՀՀ-ից պահանջվում են տարածքային զիջումներ:

Ու այս ամենը, բնականաբար, կապվում է Հայաստանում կայացած ընտրությունների հետ: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կոնկրետ Փաշինյանից քայլ են ակնկալում ու սպասում են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2715 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am