Չիլիացի լրագրողից 50 հազար ռուբլի ստացած տաքսու վարորդը կարծել է, թե դա թեյավճար է (Տեսանյութ)
Չիլիացի լրագրողին Դոմոդեդովո օդանավակայանից Crowne Plaza հյուրանոց ուղևորափոխադևած և նրանից 50 հազար ռուբլի գումար ստացած տաքսու վարորդը պատմել է, որ չէր ցանկանում խաբել 2017 թվականի Կոնֆեդերացիայի գավաթը լուսաբանող հյուրին, փոխանցում է RT-ը: «Ես չէի ցանկանում խաբել: Ես ասել եմ նրան, որ ուղևորափոխադրումն արժե 5 հազար, սակայն նա ավելի շատ է վճարել, և ես կարծել եմ, որ դա թեյավճար է», - հայտարարել է վարորդը՝ խոստանալով վերադարձնել գումարը:
