Արտառոց պատկեր

Մի շարք մարզերում ընտրություններից հետո հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին. որոշ դեպքերում՝ անտրամաբանական, անհասկանալի, անընկալելի:
Նախ դիտարկենք, թե որ ուժը որ մարզերում է ամենաշատ եւ ամենաքիչ ձայները հավաքել:
Այսպիսով՝ ՔՊ-ն ամենաշատ ձայները հավաքել է Տավուշում, ամենաքիչը՝ Երեւանում: «Հայաստան» դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է Երեւանում, ամենաքիչը՝ Գեղարքունիքում: «Պատիվ ունեմ» դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է Արարատում, ամենաքիչը՝ Տավուշում: ԲՀԿ-ն ամենաշատ ձայները հավաքել է Կոտայքում, ամենաքիչը՝ Երեւանում,Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն ամենաշատ ձայները հավաքել է Արարատում, ամենաքիչը՝ Տավուշում:

Երեւանում միջինից բարձր ցուցանիշը թերեւս պայմանավորված է էլեկտորատի որակական հատկանիշներով: Ի տարբերություն մարզերի, Երեւանի ընտրողն ավելի գիտակից է եւ ընտրությունն էլ կատարում է գաղափարական հենքի վրա:
Պատահական չէ, որ իշխանության ամենացածր ցուցանիշը հենց Երեւանում է գրանցվել՝42,31 տոկոս:
Հայաստան դաշինքը Սյունիքում եւս բարձր տոկոսներ է հավաքել՝ 27,2 տոկոս, Կոտայքի մարզում անգամ ԲՀԿ-ից շատ ձայներ է ստացել եւ երկրորդն է Քաղպայմանագրից հետո, ստացել է 20,11 տոկոս, իսկ մնացած մարզերում ավելի քիչ է հավաքել, քան իր միջին ցուցանիշն է: Առաքել քիչ ձայներ դաշինքը ստացել է Գեղարքունիքում (14,27 տոկոս) ու Արարատում (14,84 տոկոս): Մյուս մարզերում Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ստացել է 15-17 տոկոս ձայն:
Փոխարենը իշող ուժը իր միջին ցուցանիշից ցածր ձայներ է ստացել Սյունիքում՝ 53,66 տոկոս:
Հանուն արդարության կատարվածից հետո այս արդյունքը եւս շոկային էր, թվում էր, թե սյունեցիների չնչին մասը վստահության քվե կտան մեկին, ով ադրբեջանցիներին մեկ ամսից ավել է հանդուրժում է Սյունիքում, այստեղով դեպի Նախիջեւան Ադրբեջանի համար միջանցքների սխեմա ունի, որը կիրագործի շուտով: Բայց ընտրությունների արդյունքում այլ պատկեր գրանցվեց, եւ բարձր տոկոսներ խփելու հարցում ազդեցություն ունեցավ նաեւ զինվորների քվեարկությունը հօգուտ իշխանության:

«Պատիվ ունեմ» դաշինքը, որը ողջ հանրապետությունում ստացել է 5,23 տոկոս քվե, ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում, որտեղ ստացել է 9,66 տոկոս: Հիշեցնենք, որ սա Գրիգորյան (Ավշարի) եղբայրների հարազատ մարզն է: Համեմատության համար նշենք, որ եթե ողջ Երեւանից մոտ 25 հազար ձայն են ստացել, ապա Արարատի մարզից ավելի քան 11 հազար:
«Պատիվ ունեմը» առավել ձայներ հավաքել է նաեւ Լոռու մարզում (7,44 տոկոս), այստեղ էլ թերեւս դեր է խաղացել Վահրամ Բաղդասարյանի, Արկադի Համբարձումյանի՝ Դդերժավայի գործոնը:
Արագածոտնում (7,14 տոկոս) եւ Վայոց Ձորում (6,88 տոկոս): Երեւանում դաշինքն ստացել է 5,66 տոկոս: Իսկ առավել քիչ ձայներ «Պատիվ ունեմը» հավաքել է Շիրակում (2,91 տոկոս), Սյունիքում (2,92 տոկոս), Տավուշում (2,44 տոկոս), Արմավիրում (3,21 տոկոս):
ԲՀԿ-ն ողջ հանրապետության տարածքում ստացել է 3.95 տոկոս ձայն, իսկ Ծառուկյանի հայրենի Կոտայքի մարզում երրորդն են, ստացել են 8,16 տոկոս ձայն: ԲՀԿ-ն բարձր ձայներ է հավաքել Վայոց Ձորում՝ 6,47 տոկոս: Իսկ, օրինակ, Արարատում, որտեղ գտնվում է Ծառուկյանի ցեմենտի գործարանը, նաեւ այս մարզի գյուղացիների խողողն է մթերում, ԲՀԿ-ն ստացել է 3,75 տոկոս :
Այս ընտրություններում 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցությունը, որը հանրապետությունում ստացել է 3,04 տոկոս ձայն, համեմատաբար շատ քվե ստացել է իր հարազատ Արարատի մարզում (4,64 տոկոս) եւ Երրեւանում (3,95 տոկոս):

Անի Սահակյան

դիտվել է 3009 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am