Ընտրության անակնկալները. ով ինչի արժանացավ

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները մի շարք առումներով արտառոց են ու նոնսենս: Թվում էր, գործող իշխանությունը, որը Արցախից հետո զոհասեղանն է դրել Հայաստանի հարավային դարպասը ու մեկ ամսից ավել այնտեղ հանդուրժում է ադրբեջանական զորքին, Սյունիքի մարզում սիմվոլիկ ձայեր է ընդամենը տանելու, բայց արիուտես, որ բազմաթիվ համայնքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անգամ առաջատարն էր: Ըստ ԿԸՀ տվյալների՝ Սյունիքում մասնակցել է 66 238 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել կեսից ավելին՝ 35 302 ընտրող կամ ընտրողների 53.51%-ը։ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 18 147 ընտրող կամ 27.50%-ը։ «Բարգավաճ Հայաստանը»՝ 2 486 ձայն կամ 3.77% «Պատիվ ունեմ» ստացել է 1 821 ձայն կամ 2,76%-տոկոսը։
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լեռնահայաստանցիների վերաբերմունքը, որն արտացոլվեց սյունյաց ողջուններով մինչդեռ այնքան ակնհայտ էր կասկած չկար, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանն իր արժանի հատուցումն է ստանալու: Սակայն Նիկոլ Փաշինյանը գտել է խայտառակությունից փրկվելու ճանապարհը եւ իր համար այս մարզում տոկոսներ է խփել զինվորների քվեարկության միջոցով: Ընտրության ողջ օրը լսում էին, թե ինչպես են քաղաքացիական անձինք ուղղորդում զինվորներին ընտրատեղամաս եւ պարտադրում քվեարկել իշխանության օգտին: Մյուս կողմից՝ Սյունիքի պատկերը ցույց տվեց, որ Հայաստան դաշինքին պաշտանող համայնքի ղեկավարները չեն օգտագործել վարչական լծակները հօգուտ Քոչարյանի հաղթանակի: Մյուսը Կոտայքի մարզի ֆենոմենն էր, որն այս ընտրություններին չգործեց: Կոտայքի մարզը ավանդաբար եղել է Գագիկ Ծառուկյանի ազդեցության ներքո, ԲՀԿ-ն այս մարզում գրեթե բոլոր ընտրություններին առաջատարն է եղել․ 2017-ին, օրինակ, ՀՀԿ-ն հաղթել էր բոլոր մարզերում, բացի Կոտայքից, որտեղ ԲՀԿ-ն էր առաջատարը։ Միայն հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին այս ավանդույթը խախտվեց, եւ ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին»։

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով եւս Կոտայքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 63 հազար 388 ընտրողի քվե կամ ձայների 52.51 տոկոսը։ Երկրորդ տեղում Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ ստացել է 25 հազար 622 քվե կամ 21.23 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն երրորդ տեղում է՝ 9 հազար 760 ձայնով կամ ընտրողների 8.09 տոկոսի քվեով։ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 4 հազար 282 քվե կամ ձայների 3.55 տոկոսը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ ստացել է 50 հազար 416 ձայն՝ քվեների 3,96 %-ը։ Մինչդեռ 2018-ին՝ 104 հազար ձայն։
Առավել նոնսենս պատկեր է առաջացել Շիրակի մարզում: Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո, ինչպես հայտնի է, արդեն խաղաղ պայմաններում վաթսունից ավել շիրակցիներ գերեվարվեցին Արցախում եւ մինչ օրս գտնվում են գերության մեջ: Մարդկային որեւէ տրամաբանության մեջ չէր տեղավորվում, որ իշխանությունն այդ մարզից կստանա ամենաբարձր ցուցանիշներից մեկը, բայց ընտրությունների արդյունքներով Քաղպայմանագիրը 65 տոկոսից ավել ձայն է ստացել: Շիրակի մարզում մասնակցել է 93,694 քաղաքացի, որից՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 60652 ձայն, 65.22%,
«Հայաստան» դաշինք՝ 14366 ձայն, 15.45%,ԲՀԿ` 3051 ձայն, 3.28%,
«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2696 ձայն, 2.90%, «Հանրապետություն» կուսակցություն՝ 2147 ձայն, 2.31%: Թե ինչպես է Փաշինյանի օգտին այդքան ձայն գրանցվել միայն Աստծուն է հայտնի, եթե իսկապես շիրակցիները ձայն են տվել այս ուժին, ապա մնում է միայն նրանց շնորհավորել եւ մաղթել նորանոր գերիներ:
Եւ վերջում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընդամենը մոտ 687.000 կողմ ձայներ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 27,5%-ը։ Ստացվում է, որ նրանք վայելում են ողջ հասարակության մոտ 1/4-ի վստահությունը, սակայն պետք է ունենան ազդեցություն խորհրդարանական տեղերի մեծամասնության վրա:

Անի Սահակյան

դիտվել է 1478 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am