Նիկոլ Փաշինյանը վաճառքի է հանել «պողպատ մանդատը»․ տարօրինակ առաջարկ Ռոբերտ Քոչարյանին

 

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տոնել է հունիսի  20-ի ըտրությունների արդյունքերը։
«Մենք ասում էինք, որ ժողովրդի դեմ խաղ չկա, և ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա»- հպարտությամբ ազդարարել է նա և թվարկելով նշել, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի մարզերումում, նույնիսկ Կոտայքի մարզում և մայրաքաղաք Երեւանում:
Փաշինյանն համոզված է, որ իր հաղթանակը, դա հենց ժողովրդի հաղթանակն է, որով ավարտվել է նոյեմբերի 9-ից Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը և իրենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի:
Նա նաև կոչ է արել վերջ դնել հայհոյախոսությանը, քանի որ Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում:
Նիկոլ Փաշինյանն ըստ էության նկատի է ունեցել պատմության այն էջը, որն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո՝ երբ ինքը ստորագրեց պատմական Արցախի 75 տոկոն հանձնելու ակտը՝ արձանագրելով հայ ժողովրդի ջախջախիչ պարտությունը։
Պատմության այն էջը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, թաթախված է 5 հազար զոհերի և ավելի քան 11 հազար վիրավորների արյամբ, ադրբեջանական բանտերում պահվող գերիների տառապանքով ու անհետ կորածների արդեն անհույս փնտրտուքով։
«Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն և մեզ տվել է օրենքի դիկտատուրա հաստատելու իրավունք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նա թերևս հաշվի չի առել մի պարզ իրողություն՝ այդ մանդատը նրան տրված էր շատ ավելի վաղ, դեռ 2018-ին։
«Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»,-նշել է Փաշինյանը և ավելացրել, որ երկխոսության կոչը նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին է վերաբերում, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն են ունեցել: «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը»,-նշել է Փաշինյանը և խոստովանել, որ ինքը ևս տուրք է տվել արգրեսային և ատելության խոսքին, որին անհապաղ պետք է վերջ դնել։
Դա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հայտնի շրջանկներին արված առաջին առաջարկն է, կա նաև երկրորդը, որը շատ ավելի ինտրիգային է։

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել՝ անհապաղ սկսել բանակցություններ` «գողացածը» վերադարձնելու համար, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգին:
«Կոչ եմ անում սկսել բանակցություններ գողացվածը վերադաձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը։ Կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել» ,- հայտարարել է  Փաշինյանը՝ ավելացնելով, թե  վաղվանից քաղաքական խոսակցություններ է սկսելու այն ուժերի հետ, որոնք երկխոսելու հակվածություն ունեն: 
«Ես կոչով դիմում եմ նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ խորհրդարանական ընտրություններում՝ ես դեռ իմ նախընտրական հանդիպումներից մեկում էի ասել, «ձայն բազմաց՝ ձայն Աստծո», և Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Մենք պետք է նորոգենք հոգեւոր կյանքը նույնպես»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը համագործակցելու յուրօրինակ առաջարկություն է արել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ փաստացի նրանք են խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական դաշինքների ղեկավարներն են։
Այսինքն՝ Փաշինյանը նրանց առաջարկում է մուծվել, բայց թե ինչի դիմաց, թերևս հրապարակման ենթակա չէ։
Սա առնվազն նշանակում է, որ նա պողպատե մանդատը վաճառի է հանել՝ «նաղդ փողով», որովհետև, հավանաբար, գիտակցում է, որ առանց ֆինանսական միջոցների, այդ պողպատե մանդատը ջարդվելու է իր գլխին։

Հատկանշական մի փաստ ևս․ Փաշինյանի պողպատե մանդատը նշվել է ոչ միայն Հայաստանի կենտրոնական հրապարակում, այլ նաև թուրք-ադրբեջանական ակտիվ հանրային-քաղաքական շրջանակներում։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 9985 անգամ
Լրահոս
Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am