Հերթական զոհերը սահմանում. հերիք է պաշտպանվենք, հարձակվել է պետք. Գրիշա Սարգսյան

Ժամեր առաջ ուխտադրուժ հակառակորդը մի քանի անգամ կրկին խախտեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում դարձյալ ունեցանք ցավալի և անդառնալի կորուստներ` 4 զինծառայողներ, չորսն էլ ծաղկուն տարիքի տղաներ: Հայրենիքի ազատության համար պայքարած և ամեն թիզ հողի համար կռիվ ու կյանք տված Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներս խորապես ցավակցում ենք զոհված զինծառայողների ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին, գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների հիշատակի առաջ: Մենք անչափ վրդովված ենք տեղի ունեցածով, և լրատվամիջոցներից մեկի դիպուկ բնորոշմամբ` գտնում ենք, որ այս տղաների և մյուս զոհերի համար պատասխանատու է ոչ միայն Ալիևի արյունարբու ռեժիմը, այլ նաև Հայաստանի իշխանությունը` իր անտարբերությամբ, հայրենիքը փորձադաշտի վերածելու անպատասխանատվությամբ: Մեր պաշտպանության թիկունքը, իրոք, դեռևս թույլ է, որովհետև գործ ունենք երկրի ողնաշարը ջարդող թալանչի իշխանության, հասարակությանը գռփող օլիգարխիայի հետ: Մեր պաշտպանության թիկունքը դավադիր է, որովհետև ընտրությունների, ժողովրդավարության և բարոյականության դեմ տարված հաղթանակի խրախճանք է: Իսկ մեր սրբության սրբոց Հայրենիքի սահմանին նորանոր զոհեր ենք ունենում, մատղաշ կյանքեր, որ նահատակվում են` վշտահար թողնելով իրենց հարազատներին ու մեզ բոլորիս: Զոհվում են աղքատ, չունևոր, վարկերի ու պարտքերի տակ կքած ընտանիքների զավակներ, զոհվում են ղեկավարության անընդունակության, նրանց վարած ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում: Մեր մարտիկները դեռևս անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը հայտարարել և այսօր էլ վճռականորեն հայտարարում են, որ մենք մեր գործը 90-ականներին թողել ենք կիսատ և այն պետք է հասցնենք իր գաղափարական ավարտին: Թող բոլորն իրենց ականջներին օղ անեն, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները առաջին իսկ հրամանից կարող են Ադրբեջանին հիշեցնել 90-ական թվականները և կրկին անգամ ապացուցել մեր հզորությունը, ազատագրել Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանն ու Արծվաշենը և Բաքվում ծածանել հայկական դրոշը: Այո, մենք անվարան պատրաստ ենք կրկին ապացուցելու մեր հզորությունը, երբ 1994 թվականին Ադրբեջանը ծնկի եկավ ու խնդրում էր, որ գնանք բանակցությունների, մենք գնացինք, բայց ցանկացած ժամանակ, երբ պահը հասունանա, մենք կարող ենք մեր վճռականությունը հայտարարել: Միջազգային որոշ կազմակերպությունների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և խնդրանքով, մենք գնացինք զինադադարի, այլապես 1994 թվականից Ադրբեջան պետությունը գոյություն չէր ունենա: Հիմա կրկին նրանք գլուխ են բարձրացրել և անվարան շարունակում են իրենց սանձարձակությունները, որոնց դեմը մենք պետք է շուտափույթ առնենք: Հայտարարում ենք, որ եթե պահանջի Հայրենիքի շահը` մենք կարող ենք մեկնել առաջնագիծ և, առանց որևէ խնդրի, կանգնել զինվորների կողքին և պաշտպանել մեր հայրենի սահմանը: Իսկ եթե այս անգամ մենք հասնենք սահման, ապա այլևս ոչ մի միջնորդություն էլ չի փրկելու Ադրբեջանին: Մենք մեր կիսատ թողած գործը կհասցնենք իր գաղափարական ավարտին և Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում` հենց Ալիևի այժմյան դղյակում: Կրկին ուզում եմ հիշեցնել, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամների շարքերում այն տղաներն են, ովքեր պատերազմի ժամանակ դուրս են եկել «Կոլցո» օպերացիայից և տարել են հաղթանակ, ովքեր հաղթել են պատերազմը և կերտել են մեր պետությունն ու պետականությունը, եղել Հայոց բանակի և ներքին զորքերի ստեղծողների առաջին շարքերում: Այսօր էլ, անկախ իրենց սոցիալական ծանր վիճակից և դարդ ու ցավերից, նրանք միշտ պատրաստ են կանգնել Հայոց պետականությունը պաշտպանողների կողքին։

դիտվել է 91 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am