«Ամենագոլդը» Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է. Sut.am

Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունները շատ զանազան են՝ թանկարժեք տներ, մեքենաներ, մեքենայի գնին և մակնիշին համարժեք պետ․ համարանիշներ և այլն։ Որոշները նույնիսկ իրենց առանձնատան հասցեն են փոփոխում, այն ավելի «գոլդ» դարձնելու համար։ Պարզվում է, պաշտոնյաների թվերի հանդեպ սերը չի սահմանափակվում միայն ավտոմեքենայի համարանիշերով և տան հասցեներով։ Շատերի համար անձնագրային համարը ևս կարևոր է։ ԿԸՀ կայքից պարզեցինք, «ամենագոլդը» իհարկե Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է՝ AF 0555555: Նրանից հետո ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ AK0444440։ Պակաս գրավիչ չեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անձը հաստատող փասթաթղթերի համարները՝ AK 0200020 և AM 0477777։ Ազգային Ժողովի պատգամավորների մեջ ևս կան «գոլդ» համարների սիրահարներ։ Հանրապետական կուսակցություն. Արմեն Աշոտյան՝ AK0322322, Մանվել Գրիգորյան՝ AK0550045 (համընկնում է իր մեքենայի համարներ հետ), Գևորգ Կոստանյան՝ AN0707777, Արման Սաղաթելյան՝ AK0488000, Արայիկ Գրիգորյան՝ AH0299099, Ֆելիքս Ցոլակյան՝ AK0555558, Արփինե Հովհաննիսյան (ID քարտ)՝ 003224466, Շուշան Պետրոսյան՝ AM0522000, Լևոն Մարտիրոսյան՝ AM0400044, Ռաֆիկ Գրիգորյան՝ AP0666555, Արամ Հարությունյան՝ AK0690009, Ծառուկյան դաշինք. Գագիկ Ծառուկյան՝ BA1048888, Արգամ Աբրահամյան՝ AM0755557, Վարդան Ղուկասյան AH0238888, Իշխան Զաքարյան՝ BA2323232: Այս երևույթը հասկանալու համար փորձեցինք տեղեկություն ստանալ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որտեղից հայտնեցին՝ «ՀՀ օրենսդրությամբ նախընտրելի կամ կրկնվող թվերով անձնագրերի համարների ընտրության և չտպագրված բլանկերի համարները նախապես հրապարակելու ընթացակարգ սահմանված չէ»։ Այլ կերպ ասած, ըստ ոստիկանության՝ քաղաքական «վերնախավի» ներկայացուցիչների անձնագրերի համարները պատահաբար են «գոլդ» եղել: Ըստ ոստիկանության՝ պաշտոնյաները պարզապես բախտավոր են եղել և հենց նրանց է բաժին հասել հաջողակ «գոլդ» համարները։ Ոստիկանությունից նաև հայտնում են, որ անձնագրային բլանկների խիստ հաջորդականությամբ տպագրման պայման օրենսդրությամբ ևս սահմանված չէ։ Այլ կերպ ասած, հաջորդականությունը կարելի է խախտել։ Հավանաբար ոստիկանությունը որոշ «ավելի հավասար» քաղաքացիների համար խախտել է հերթականությունը, որպեսզի այդ անձինք «գոլդ» համարներով անձնագրեր ունենան: Նկտենք, որ այս հրապարակման մեջ առկա բոլոր անձնական տվյալները հրապարակված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am