Թուրք-ադրբեջանական ցնծություն. Թուրքական երջանկության մեխանիկան՝ Նիկոլի հաղթանակի համար

Նախօրեին, երբ դեռ ընտրությունները նոր էին մեկնարկում՝ Թուրքիայի արտգործնախարարը հույս հայտնեց, թե՝ «այսօրվա ընտրությունների արդյունքում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները»։

«Հույս ունենք՝ Հայաստանը կհասկանա, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման միակ միջոցը բարիդրացիական հարաբերություններն են իր հարևան երկրների հետ, Հայաստանը պետք է դադարի տարածքային պահանջներ ներկայացնել հարևաններին և սկսի նորմալ հարաբերություններ կառուցել նրանց հետ»,- հայտարարել էր Մևլութ Չավուշօղլուն, հավելելով՝ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանն ազատեց իր հողերը, թե՛ Բաքուն, թե՛ Անկարան վճռականորեն պատրաստ են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել էր, թե երկկողմ հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի բազմաթիվ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս գրվեց ու ասվեց, որ սա Հայաստանի, թերևս ամենակարևոր ու վճռորոշ ընտրություններն են: Կապիտուլյանտ իշխանության վերընտրությունը նշանակելու է նոր խայտառակություն, նոր ստորացում, նոր զիջումներ Հայաստանից՝ թուրք-ադրբեջանական դաշինքին:

Երեկ ընտրություններ էին ընթանում, նոր էին սկսել առանձին ընտրատարածքներից ընտրության քվեարկության արդյունքներ տարածվել, իսկ «հարևան» Ադրբեջանից արդեն սոցցանցերում հաղթարշավ էր, «տոնում» էին Փաշինյանի հաղթանակը, «ցնծում» էին, բացականչում էին, շնորհավորում միմյանց...

Սա կարող է դիտարկվել որպես ադրբեջանցիների կողմից դիտավորյալ ներհայաստանյան գործընթացների վրա հոգեբանական ներգործություն ունենալու մասին: Սակայն, իրականում խնդիրն իրականում բավական խորքային է, տարածաշրջանային է:

Էրդողանն ու Ալիևն անթաքույց և սրտատրոփ սպասում էին Փաշինյանի հաղթանակին, որպեսզի իրագործեն իրենց նպատակները՝ տարածարջանային առումով: Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, իսկ դրա համար հարկավոր է Հայաստանում այնպիսի իշխանություն, որը Ռուսաստանի հետ ունի լարված հարաբերություններ: Սա, իր հերթին Ռուսաստանի ազդեցությունն է փոքրացնում:

Այսինքն, Փաշինյանի հաղթանակը՝ աշխարհաքաղաքական առումով համընկնում է թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրին՝ Հայաստանին պահելու այդ դաշտում:
Ահա, թե ինչու են երեկվանից ադրբեջանական սոցցանցերում, լրատվական կայքերում «հաղթական» տրամադրությունները ի ցույց դրվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4259 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am