Թուրքական ռազմաբազան ՀՀ սահմանի մոտ ու Լավրովի «շշուկները». Շուշիի հռչակագրի առաջին «ծաղիկը»

Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունն աննկատ չի անցել Մոսկվայի համար։ Սակայն, եթե Կրեմլը խոսում է մտահոգությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, թե «ասեկոսեներ» չեն մեկնաբանում...

ՈՒ սա այն դեպքում, երբ այդ «ասեկոսեների» հեղինակը կոնկրետ Թուրքիայի նախագահն է։

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Մոսկվայի համար հատուկ ուշադրության առիթ է, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունն՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում: Էրդողանը նաև հավելել էր, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին Պեսկովն չի խոսել, փոխարենը լրագրողներին ասել է․ - «Մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի պատճառ»։

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունն՝ այն անվանելով «ասեկոսեներ»: «Մենք չենք քննարկել այդ հարցը և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ Ադրբեջանի հետ նախօրեին ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշված է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»:

Մոտավորապես նման պայմանագիր էլ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց ստորագրել էր Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ու չնայած Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, Ռուսաստանին հաջողվել է չեզոք միջնորդի դեր ստանձնել այդ պատերազմի ժամանակ և հետո, ու, վերջապես, իր խաղաղապահներին տեղակայել Ղարաբաղում։

Ու հիմա, Մոսկվայի պահվածքի պատճառով՝ Թուրքիան արդեն բաց խոսում է Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին, իսկ Լավրովը դրանք «լուրեր», «ասեկոսեներ» է համարում: Իսկ ինչպե՞ս էր Մոսկվան իրեն դրսևորում ու գործում, երբ Սահակաշվիլիի Վրաստանում խոսում էին ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց նպատակների մասին...

Նույն Ռուսաստանը՝ ջղաձիգ հայտարարում էր, թե թույլ չի տա իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աշխուժացում... Իսկ ինչո՞ւ այսօր Լավրովը վտանգ չի տեսնում, երբ Թուրքիայի նախագահը հստակ հայտարարում է, որ ցանկանում են Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնել:

Ինչևէ, ռուսաստանցի փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում...

Ադրբեջանում թուրքական հնարավոր ռազմաբազայի մասին հայտարարությունից հետո, ռուսաստանցի պատգամավորներն ու փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում, և ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազան Ադրբեջանում լուրջ վտանգ է Ռուսաստանի համար։

Եվս մեկ հետխորհրդային հանրապետություն՝ Ադրբեջանը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Պետդումայի պաշտպանության կոմիտեում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից մեկի՝ Թուրքիայի հետ բազմաթիվ զորավարժություններից և նույնիսկ ռազմական գործողություններից հետո Բաքվի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն ժամանակի հարց է: «Փորձագետներն ավելի զուսպ են նման գնահատականներում, բայց ընդունում են, որ եթե Թուրքիայի նախագահն իրոք Ադրբեջանում ռազմաբազա տեղակայի, Ռուսաստանի արձագանքը խիստ բացասական կլինի», - ըստ «Ազատության», գրել է gazeta.ru- ն և մեջբերել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Շերինի խոսքերը․ - «Այն պահից, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին կռվել է ՀԱՊԿ անդամի դեմ, Ադրբեջանին փաստացի կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ։ Դե յուրե անդամակցությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Պարզապես նկատենք, որ մինչև 44-օրյա պատերազմը ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու նույնիսկ տեսական հնարավորության մասին չէին խոսում, ավելին՝ Մոսկվան պարբերաբար խոսում էր ՀԱՊԿ-ին և Եվրասիական Միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին։
Իսկ հիմա Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու Էրդողանի ձգտմանը Լավրովը պատասխանում է, թե՝ «լուրեր են էլի..»

Կապրենք՝ կտեսնենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4010 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am