Մոսկվա-Երևան ճանապարհին հայկական միկրոավտոբուս է վթարվել. նոր մանրամասներ
Երևան-Մոսկվա ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսը, նախնական տեղեկություններով, պատկանել է Քուչակ-տուր ՍՊԸ-ին: Վթարի արդյունքում մահացածների թվում է վարորդ Կարապետ Մովրոզյանը: Այս մասին Tert.am -ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարության նախնական տեղեկություններով՝ «Iveco» մակնիշի մեքենան կատարել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ: Ուղևորափոխադրում իրականացրած վարորդը եղել է Արթիկից:
