Բախվել են Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը և բեռնատար․ կա 1 զոհ
«Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ Բախվել են Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը և բեռնատարը: Ինչպես նշվում է՝ Հայաստանի մեկ քաղաքացի է մահացել, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Մեքենաները շարժվել են Մոսկվայի ուղղությամբ: Երևանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսում 17 մարդ է եղել: Այս մասին տեղեկացրել են տարածաշրջանի արտակարգ ծառայություններից:
