Այդամիրովը սպառնում է Տեր-Թադևոսյանին և նրա ընտանիքին
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Haqqin.az»-ին և նշել, որ հարվածի դեպքում կտուժի միայն Հայաստանը: «Եթե Ադրբեջանը Հայաստանին հարվածի, կտուժի միայն ժողովուրդը, քանի որ մենք չունենք այնպիսի օբյեկտներ, ինչպիսին ունի Ադրբեջանը։ Իսկ եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա, քանի որ միայն Բաքվի շուրջը կան նավթարդյունահանման այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը միլիոնավոր դոլարների վնաս կտա Ադրբեջանին։ Դրա համար էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել մեզ վրա, բայց սահմանին լարվածություն միշտ ստեղծելու է: Թող մտածեն, թե Ադրբեջանն ինչ սպառազինություն ունի և ինչ տարածություն է մեր միջև: Ադրբեջանական բանակի համար ոչ մի խնդիր չի առաջացնի նաև Տեր-Թադևոսյանի տունը: Եթե այդ մարդն իր մասին չի մտածում, թող գոնե թոռների մասին մտածի», - ասել է Այդամիրովը:
