Վաշինգտոնը Էրդողանի «քթից բերում» է

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը սկանդալի է վերաճում ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս` նախագահ Էրդողանի այցի օրերին, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է` Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից. երկուսն էլ մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում` ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները: Foreign policy պարբերականը, հղում անելով Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքալեզու կայքին, նշում է, թե Յըլդըրըմը Նյու Ջերսիում գործող շինարարական մի ընկերության սեփականատեր է և, ըստ հաղորդումների, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: New York Times-ն ավելի վաղ սեփական հետաքննությունն էր անցկացրել և, ուսումնասիրելով տեսանյութերը, արձանագրել` ինչպես են ձերբակալվածները հարվածում ու գետնին տապալում ցուցարար կանանց: Նրանցից մեկը թերթի հետ զրույցում պնդել էր, թե գնացել է այդ քայլին ինքնապաշտպանության համար: BuzzFeed News-ին տված պարզաբանման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. - «Մենք հաստատակամ ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին, և հիմա, երբ կան առաջադրված մեղադրանքներ, պետդեպը կկշռադատի ձերբակալվածների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները, որոնք կլինեն առաջադրված մեղադրանքներին համաչափ»: Ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու սկզբունքով հաղորդել են նաև, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: AP գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, այսօր երեկոյան Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի մասնակցությամբ ասուլիսին հայտարարվելու է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների մեղադրանք առաջադրելու մասին: Գործակալությունը փաստում է, որ Էրդողանի թիկնապահները նախագահի հետ հայրենիք են վերադարձել և հստակ չէ, թե ինչպես են հիմա ամերիկյան իրավապահ մարմինները նրանց պատասխանատվության ենթարկելու: «Այդուամենայնիվ, նրանք կարող են կանգնել ԱՄՆ վերադառնալու դեպքում ձերբակալման սպառնալիքի առջև, կամ վտարվել Նահանգներից, եթե դեռևս գտնվում են երկրի տարածքում»,-փաստում է AP-ը ընդգծելով՝ սա էլ ավելի կսրի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած այս ճգնաժամը: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Ընդ որում, ծեծկռտուքին մասնակցել էին նաև Ռեջեփ Էրդողանի թիկնապահները: Ինքը` Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Միջադեպը զայրույթի ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում` քննադատության արժանանալով թե՛ վարչակազմի, թե՛ օրենսդիրների կողմից: «Մենք պաշտպանում ենք ազատ կամարտահայտման ու խաղաղ ցույցերի իրավունքն ամենուրեք», - հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակը: Ազդեցիկ սենատորներից մեկը` Ջոն ՄըքՔեյնը, կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին երկրից վտարել Թուրքիայի դեսպանին, իսկ Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ միաձայն բանաձև էր ընդունել` միջադեպի համար դատապարտելով Թուրքիայի իշխանություններին: Ծեծկռտուքից անմիջապես հետո ամերիկացի իրավապահները ձերբակալել էին Էրդողանի թիկնազորի երկու անդամների, կարճ ժամանակ անց, սակայն, երկուսին էլ ազատ արձակել: Ի դեպ, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը դեռևս հրաժարվում է մեկնաբանել ծագումով թուրք երկու ամերիկացիների ազատազրկումը: Ավելի վաղ պաշտոնական Անկարան կատարվածի մեջ մեղադրել էր ցուցարարներին, պնդելով, թե նրանք «ագրեսիվ կերպով սադրել են Նահանգներում բնակվող թուրքերին, որոնք հավաքվել էին` նախագահ Էրդողանին ողջունելու»: Ձերբակալությունների նոր շարք Թուրքիայում Ամերիկյան այս ուշագրավ իրադարձություններին ֆոնին Թուրքիայում է նոր թափով ձերբակալությունների արշավ սկսել... Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ում թուրքական դատարանը դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Փակ դռների ետևում անցած դատական նիստի ընթացքում Բերբերօղլուին մեղադրել են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար։ «Հերթը հասավ քեմալականներին», - գրում են սոցցանցերի օգտատերերը՝ հիշեցնելով, որ մինչ այս սովոր էին տեսնել միայն ձերբակալված ու կալանավորված քրդամետների։ Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնվել է 1929թ.-ին՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։ Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։ Թուրքիայի ընդդիմությունն Անկարայում և Ստամբուլում բազմահազարանոց երթեր է կազմակերպում հաջակցություն Բերբերօղլուի և պահանջում ազատ արձակել նրան ու վերականգնել պատգամավորների անձեռնմխելիությունը։ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման առնչությամբ: «Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր նվաստացնող դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում. այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին», նշել է կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրը: Նա կոչ է արել անհապաղ չեղյալ համարել պատգամավորի դեմ կայացված որոշումը: Մեկ այլ ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կնոջ՝ Հայրինուսսա Գյուլի նախկին խորհրդականը ձերբակալվել է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նախկին առաջին տիկնոջ խորհրդական Այշե Յըլմազը շարունակել է աշխատել որպես Հայրինուսսա Գյուլի խորհրդական նաև Աբդուլլահ Գյուլի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, սակայն 2016թ.-ի սեպտեմբերին պաշտոնի է անցել Թուրքիայի մշակույթի նախարարությունում։ Յըլմազն անձամբ չի հերքել, որ ժամանակին կապ է ունեցել գյուլենականների համայնքի հետ, սակայն հայտնել է, որ համալսարանն ավարտելուց հետո շատ վաղուց հեռացել է նրանց շարքերից։ Իր ու գյուլենականների շարունակական կապի մասին վկայություն տված անձի հետ կապված էլ Յըլմազն ավելացրել է, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, և իր ասածները նա լուրջ չի ընդունում։ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլն ու նրա տիկինը դեպքը դեռ չեն մեկնաբանել։ Ձերբակալվել է նաև խորհրդարանի անվտանգության ծառայության տնօրենը: Պաշտոնյային մեղադրում են 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը հարելու համար։ Խորհրդարանի անվտանգության բաժնի տնօրենը կասկածվում է նաև ապստամբներին ֆինանսավորելու համար։ Հաջորդ ձերբակալությունը ադրբեջանական արմատներով է: Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման՝ Ադրբեջանի թևի պատասխանատուն։ Գյուլենականը, ում անունը լրատվամիջոցները չեն բացահայտում, հետախուզման մեջ էր գտնվում Մալաթիայի հանրապետական դատարանի կայացրած որոշման համաձայն։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս 6 կասկածյալ։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am