Ինչպես պահել ինտրիգը

Երեկ «Ռուսաստանցիների հետ ուղիղ գիծ» ծրագրի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է աշխարհաքաղաքական կարևորագույն հարցերի՝ ըստ էության ներկայացնելով արևմուտքի հետ հարաբերություններում առկա անջրպետը... Նա անդրադարձել է Արևմուտքի հետ հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, ՌԴ-ի տնտեսությանը, կոռուպցիային և մի շարք այլ թեմաների առնչվող հարցերի: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ «Ուղիղ գծի» մասնակից ռուսաստանցիներն առավելապես բողոքել են իրենց կենսապայմաններից, առողջապահական համակարգից, սոցիալական ծառայություններից, ճանապարհների վատ վիճակից: Պուտինը խոստացել է «անձամբ հետևել» ամեն կոնկրետ խնդրի լուծմանը: «Ուղիղ գիծը» տևել է շուրջ 4 ժամ: ԱՄՆ-ն է միջամտում Ռուսաստանի ներքին գործերին, ոչ թե հակառակը Անդրադառնալով ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ում հնչող պնդումներին, Պուտինը նշել է, թե չկան դրանք հիմնավորող ապացույցներ. «Չկան ապացույցներ, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրական գործընթանցներին, հենց Միացյալ Նահանգներն են միջամտում Ռուսաստանի գործերին՝ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Երկրագնդի ցանկացած վայրում ամերիկացիներն իրենց հետաքրքրություններն ունեն, Ռուսաստանն էլ սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ կապված սկանդալին, Պուտինը նախ նշել է․ «Տարօրինակ է, երբ ստորադասը երրորդ մեկին պատմում է երկրի գլխավոր հրամանատարի հետ ունեցած զրույցի մանրամասները», ապա կատակել՝ եթե Քոմիին պետք լինի քաղաքական ապաստան, ինչպես Սնոուդենին պետք եղավ, ապա ՌԴ-ն պատրաստ է տրամադրել այն: «Եթե չլիներ Ղրիմը, մեկ այլ պատճառ կգտնվեր» Խոսելով երկրի տնտեսությանն առնչվող հարցերի մասին, ՌԴ Նախագահն ասել է՝ ճգնաժամը հաղթահարված է, տնտեսությունը սկսել է աճել: Պուտինի խոսքով՝ երկրի համախառն ներքին արդյունքը երեք եռամսյակ շարունակ անընդմեջ աճ է գրանցել, աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: Սրանով հանդերձ, նա խոստովանել է, որ Ռուսաստանում աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց թիվն ավելացել է՝ հասնելով 13,5 տոկոսի: ՌԴ-ում տնտեսական ճգնաժամն ահագնացավ 2014-ից սկսած, երբ միջազգային շուկաներում նավթի սրընթաց գնանկում արձանագրվեց: Բացասական գործոններին գումարվեցին Մոսկվայի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման: Պուտինի խոսքով, սակայն, եթե անգամ չլիներ Ղրիմի հարցը, «Արևմուտքը մեկ այլ պատճառ կգտներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար»։ «Հիմա մենք տեսնում ենք, որ Սենատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին են խոսում։ Ինչու՞, չէ՞ որ ոչ մի արտառոց բան չի կատարվում: Իրականում սրանք ինչ-որ ներքաղաքական հարցեր են։ Այնպես որ` եթե չլիներ Ղրիմը, մեկ այլ պատճառ կգտնվեր։ Այդպես եղել է միշտ, և դրա նպատակն է՝ պարզապես զսպել Ռուսաստանին», նշել է նա: Պուտինը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք մտադիր է մասնակցել հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Պատասխանելով մի քանի օր առաջ Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիաների մասին հարցին, Պուտինն ասել է, թե դրանք կազմակերպվել են «ինքնագովազդի համար»։ ՌԴ նախագահը հավելել է՝ ինչպես ակցիաների մասնակիցները, այնպես էլ իրավապահները «պետք է գործեն բացառապես օրենքի սահմաններում»։ Խոսելով կոռուպցիային առնչվող խնդիրների մասին, Պուտինը ասել է՝ հաշվի առնելով, որ կոռուպցիայի մասին հարցերի քանակն այս տարի նվազել է, հետևաբար դա այսօր Ռուսաստանի առաջնային խնդիրներից չէ: «Սիրիայում ռուսական նոր զենքեր ենք փորձարկում» Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, ՌԴ նախագահն ասել է, թե այն որոշակիորեն օգտակար է ռուսական զինուժի համար, քանի որ այդ պատերազմում ռուսական նոր սպառազինություններ փորձարկելու հնարավորություն կա: Այդ հակամարտության համատեքստում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է մնում «սիրիական բանակի մարտունակության բարձրացմանը նպաստելը», ասել է Ռուսաստանի ղեկավարը, հավելելով, որ ռուսական օդուժը շարունակելու է աջակցել Սիրիայի կառավարական բանակին: Այսպես, Պուտինը երեկ կարևոր մեսիջ է հղել առ այն, որ Արևմուտքը փորձում է զսպել ՌԴ-ին, բայց դա չի հաջողվի: Ու սա ասվել է այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ-ի հանդեպ գործող պատժամիջոցները խստացնելու և ընդարձակելու օրինագիծը, որը հետագայում պետք է հաստատվի Ներկայացուցիչների տանը և ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի վավերացմանը: Ավելին` Պուտինը հասկացնել է տվել, որ արևմուտքի պատժամիջոցները ծնկի չեն բերելու ՌԴ-ն և ՌԴ-ն թևակոխել է զարգացման փուլ: Իսկ ԱՄՆ Սենատն ընդունեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու օրինագիծը ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին օրինագծին։ Առաջիկա օրերին այն պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը, ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Օրինագծում նշված է, որ պատժամիջոցները կթիրախավորեն «անհատներին, ովքեր չարամտորեն կիբերհարձակումներ են գործում՝ ի շահ Ռուսաստանի կառավարության»: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, դեմոկրատ սենատոր Չաք Շումերը նշել է, թե այս օրինագիծն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը և մյուս երկրները հասկանան, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի համար կարող են պատժվել։ Ըստ նախագծի, ԱՄՆ նախագահը չի կարող ինքնուրույն որոշել՝ հանե՞լ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, թե՞՝ ոչ։ Պատժամիջոցները չեղարկելու կամ թուլացնելու մասին որոշում կայացնելուց առաջ Թրամփը Կոնգրեսում պետք է համոզի կոնգրեսականներին, որ Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը, օրինակ, Սիրիայի կամ Ուկրաինայի հարցերում։ Օրինագիծը նաև նոր ժամկետներ է սահմանում ռուսաստանյան ընկերություններին վարկեր տրամադրելու համար՝ առավելագույն ժամկետը սահմանվում է 14 օր։ Այսօր ռուսական ընկերությունները կարողանում են վարկ ստանալ 90 օրով։ Սենատորներն առաջարկում են նաև նոր պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան մի շարք տրանսպորտային ընկերությունների դեմ, ուժեղացնել ճնշումը նավթային ոլորտում աշխատող ընկերությունների նկատմամբ։ Նոր նախագծի համաձայն, ԱՄՆ նախագահի աշխատակազմը պետք է Կոնգրեսի համար Ռուսաստանին վերաբերող մի շարք զեկույցներ պատրաստի, իսկ Ֆինանսների նախարարությունն ազգային հետախուզության և Պետդեպարտամենտի օգնությամբ կուսումնասիրի և կներկայացնի ռուսաստանյան քաղաքական գործիչների և օլիգարխների կարողության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց ունեցած կապի մասին զեկույց։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 160 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am