Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա երիտասարդի դի

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղավարդ քաղաքի Սաֆարյան փողոցից: Այս պահին նշված փողոցում, որը գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցու և Եղվարդում հայտնի «Հուշարձանի» հարևանությամբ, դեպքի վայրի տեղազննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Ռազմիկ Արսենյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարո Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ռ. Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար մահվան հանգամանքները, քանի որ չի բացառվում, որ հնարավոր է՝ Ս. Սայանը հանկարծամահ եղած լինի: Հավաքվածերը նշում էին, որ կոմբայնավարը կոմբայինի մեջ չի եղել և այն ինքնաբերաբար է առաջ ընթացել՝ վնասելով նաև ցանկապատը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am