Կոնֆեդերացիաների գավաթ. Ռուսաստանը հաղթեց
Սանկտ-Պետերբուրգում կայացած խաղից առաջ կայացավ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության բացման արարողությունը։ Մեկնարկայիկ խաղում ռուսներին հաջողվեց 2 գնդակ ուղարկել Նոր Զելանդիայի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Խաղի 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մայքլ Բոքսալը, իսկ հանդիպման 69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ֆյոդոր Սմոլովը։ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 18-ին՝ Պորտուգալիան կխաղա Մեքսիկայի դեմ։
