Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք մարզիկին . (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տոնեց երիտասարդների աշխարհի առաջնության, Նանջինգի օլիմպիական խաղերի և 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը: Մանասյանն իր մեկնարկային մենամարտում հաղթեց թուրք Ակսին Բուրակին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
