Թուրքական հեղաշրջման փորձում ԱՄՆ ունեցած դերակատարության մասին
«Երբեք Էրդողանն ինձ չի ասել, որ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հարցում խառն է ամերիկացիների մատը: Եթե Գյուլենը կապ ունեցել է այդ հեղաշրջման փորձի հետ, ինչի մասին ես գաղափար անգամ չունեմ, ապա բացառված է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները անտեղյակ լինեին այդ ամենին»,-РИА Новости-ի փոխանցմամբ,Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է նաեւ անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի եւ դրանում ԱՄՆ ունեցած դերակատարության մասին: «Ինջիրլիքում կայանված են ամերիկյան ուժեր եւ Ինջիրլիքի զինվորականները ակտիվորեն մասնակցել են հեղաշրջման փորձին: Մենք անհանգստացած ենք այդ ամենով: Թուրքիայում Միացյալ Նահանգները տակտիկական միջուկային զենք է տեղակայել: Նման դրամատիկ շրջադարձերը չեն կարող չանհանգստացնել, քանի որ բնական հարց է առաջանում, իսկ ինչ կլինեն այդ մարտագլխիկների հետ»,- ասել է Պուտինը:
