Մենք պետք է պատրաստվենք պատերազմի եւ ինքնապաշտպանության. Ժիրայր Սեֆիլյան

Սիրելի՛ ժողովուրդ Սարդարապատից մեկ դար անց մենք կրկին հայտնվել ենք սարդարապատային վիճակում: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ռուս-թուրքական օղակը հերթական անգամ մեր կոկորդին սեղմելու համար: Նրանք ծրագրում են մեզանից խլել և Ադրբեջանին հանձնել Արցախը, ինչի դիմաց Ադրբեջանը խոստանում է նորից գրկախառնվել Ռուսաստանի հետ, ինչը պետք է ապահովի ռուս-թուրքական դաշինքի գերակայությունը տարածաշրջանում: Բնականաբար՝ այս ծրագիրը նաև նախատեսում է ինքնիշխան Հայաստանի լիակատար գաղութացում, քանի որ ինքնիշխան Հայաստանը ոսկոր է նրանց կոկորդում: Մինչ այս ծրագիրը քայլ առ քայլ իրականացվում է և դրա նպատակով Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել պատերազմի, Հայաստանի դավաճանական ղեկավարությունը շարունակում է ճնշել ժողովրդի դիմադրական ոգին, զինաթափել և կեղեքել նրան: Ցեղասպանության վտանգի առաջ կանգնած հայ մարդն իր երկրում զրկված է զենք ունենալու և ինքնապաշտպանության դիմելու իրավունքից: Անգամ այսօրվա օրհասական վիճակում սահմանամերձ մարզերի բնակիչներից շարունակում են առգրավել զենքը և նրանց պատասխանատվության ենթարկել դրա համար: Ասվածի վերջին ապացույցը Ադրբեջանի աննախադեպ մասշտաբի զորավարժությունների ընթացքում և այդ պետության ղեկավարի ռազմատենչ հայտարարությունների ու կոնկրետ սպառնալիքների պայմաններում Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գտնվող հայրական տանը զենք և զինամթերք հայտնաբերելու պատրվակով կատարված վայրենաբարո խուզարկությունն էր, որը կազմակերպվել և իրականացվել էր այդ և շրջակա գյուղերի բնակիչների շրջանում վախ և հուսահատություն սերմանելու միտում ունեցող հոգեբանական գրոհի մեթոդներով: Մենք սպասելու ժամանակ չունենք և չենք կարող հույսեր կապել մի ղեկավարության հետ, որը դավաճանաբար զինաթափում է ժողովրդին, նախատեսում է պայմանավորված պատերազմի միջոցով հանձնել ազատագրված տարածքները, իսկ զոհվող զինվորների թաղման ծախսերն ապահովագրել կեղեքված ժողովրդի վերջին հազար դրամը խլելու հաշվին: Մենք պետք է պատրաստվենք պատերազմի և ինքնապաշտպանության՝ նաև գիտակցելով, որ ազգովին պատերազմին պատրաստ լինելը պատերազմը կանխելու միակ միջոցն է: Եվ այդ նպատակով ժողովուրդը պետք է պահանջի, որ վարչախումբը զինաթափելու փոխարեն զինի իրեն: Հակառակ պարագայում նա վերջնականորեն պետք է համարվի թշնամուն օժանդակող և դառնա ապստամբության ու դատաստանի թիրախ: Ազգ-բանակի հիմքը զինված և պատրաստված ժողովուրդն է: Պատրաստվենք Ազգ-բանակ դառնալու և տեր կանգնելու մեր Հայրենիքին: Համոզված ենք, որ դեռ Ադրբեջանին ծնկի բերելու և Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու ներուժ ունենք և կյանքի ենք կոչելու այդ ծրագիրը: Անձամբ ես պատրաստ եմ գլխավորել Սասնա Ծռերին և այլ նվիրյալներին ու նրանց հետ միասին ստանձնել այս գործընթացի պատասխանատվությունը: Ժիրայր Սեֆիլյան «Վարդաշեն» ՔԿՀ

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am