Քաղաքական «էլիտայի» անձնագրերի «գոլդ» համարները. «Ամենագոլդը» Սերժ Սարգսյանինն է. Sut.am
Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նախասիրությունները շատ զանազան են՝ թանկարժեք տներ, մեքենաներ, մեքենայի գնին և մակնիշին համարժեք պետ․ համարանիշներ և այլն։ Որոշները նույնիսկ իրենց առանձնատան հասցեն են փոփոխում, այն ավելի «գոլդ» դարձնելու համար։ Պարզվում է, պաշտոնյաների թվերի հանդեպ սերը չի սահմանափակվում միայն ավտոմեքենայի համարանիշերով և տան հասցեներով։ Շատերի համար անձնագրային համարը ևս կարևոր է։ ԿԸՀ կայքից պարզեցինք, «ամենագոլդը» իհարկե Սերժ Սարգսյանի անձնագրի համարն է՝ AF 0555555: Նրանից հետո ցուցակում իր պատվավոր տեղն է զբաղեցնում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ AK0444440։ Պակաս գրավիչ չեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անձը հաստատող փասթաթղթերի համարները՝ AK 0200020 և AM 0477777։ Ազգային Ժողովի պատգամավորների մեջ ևս կան «գոլդ» համարների սիրահարներ։ Հանրապետական կուսակցություն՝ Արմեն Աշոտյան՝ AK0322322, Մանվել Գրիգորյան՝ AK0550045 (համընկնում է իր մեքենայի համարներ հետ), Գևորգ Կոստանյան՝ AN0707777, Արման Սաղաթելյան՝ AK0488000, Արայիկ Գրիգորյան՝ AH0299099, Ֆելիքս Ցոլակյան՝ AK0555558,
