Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին նոր Մարտի 1 անելու ֆորա է տալիս

«Հասանք ֆինիշին, հրաշալի քարոզարշավ անցկացրեցիք`լուրջ, զուսպ, գրագետ, համբերատար եւ սառնասիրտ։ Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար»,-այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ ՀԱԿ նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ։
Այո, առաջին նախագահը, հիրավի, սառնասիրտ քարոզարշավ իրականացրեց՝ հոգու խորքում անթաքույց հրճվելով ստեղծված աղետալի վիճակի վրա միայն նրա համար, որ հայտարարեր, թե տեսեք, որ ասում էի Ղարաբաղը չեք կարող պահել, չէիք ընդունում, սառնասրտորեն խոստովանեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, աշխարհն էլ այդպես է ընդունում, ուստի մեզանից՝ հայերիցս այլեւս կախված չէ ղարաբաղյան հարցի լուծումը, մենք զրո դերակատար ենք, չգործոն եւ պետք է փորենք մեր գերեզմանափոսը ու սպասենք, թե երբ են մեզ այնտեղ թաղում: Այո, առաջին նախագահը սառնասրտորեն ոչնչացրեց այն հույսի նշույլը, որ կա եւ ապրեցնում է պատերազմից հետո քարուքանդ եղած, ջախջախված հայությանը, ասաց, որ մեր երկիրն ապագա չունի՝ ոտքի կանգնելու, հաղթելու եւ հզորանալու ոչ մի շանս չկա, ամեն ինչ այլեւս անդառնալի է։
Այո, զուսպ ու գրագետ փորձեց խանգարել իշխանափոխության ծրագրին եւ նպաստել Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալուն՝ իր բոլոր հարցազրույցներում կարմիր թելի պես ձգելով, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ոչ մի կերպ ձայն տալ չի կարելի, որովհետեւ նա մեզ նոր պատերազմի կտանի՝ նոր զոհերով, նոր կորուստներով:
Փոխարենը որեւէ անգամ չխոսեց՝ եթե ինքն այդքան ճիշտ էր, համոզված, որ այսպիսի աղետի առաջ ենք կանգնելու, ինչու իմաստուն էիք եւ վստահ, որ այսպիսի հեռանկար ենք ունենալու, ինչո՞ւ գլուխն առավ եւ փախուստի դիմեց պատասխանատվությունից, ինչու 1997-ին չիրագործեց իր ծրագիրը, կամ դրանից հետո ահազանգեր չհնչեցրեց, տասը տարուց ավել լռեց, իսկ 2008-ի քարոզչության ժամանակ Արցախի խնդրի փոխարեն մոնղոլթաթարական իշխանական համակարգ էր քննադատում: Եթե առաջին նախագահին թվում է, թե մարդիկ չհասկացան, որն էր իր քարոզարշավի քողարկված նպատակը, ապա չարաչար սխալվում է: Մանավանդ , որ <<ֆինիշում>> նա ավելի բաց խաղ սկսեց՝ Նիկոլ Փաշինյանին փորձելով դուրս դնել պատասխանատվության դաշտից:

Առաջին նախագահը չարագուժում է ընտրություններից հետո սպասվող հետընտրական վտանգավոր զարգացումների մասին եւ ողջ պատասխանատվությունը դնում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վրա: Առաջին նախագահը կրկին հիշեցրել է այն պայմանները, որով ինքը առաջարկել էր դաշինք կազմել․ «Ես դրանում հարյուր տոկոսով հավատացած եմ։ Հարցի մյուս կողմն այն է, որ եթե այդ դաշինքը հաջողվում էր, այսօր Նիկոլի ֆենոմենը գոյություն չէր ունենում։ Նիկոլը կարող էր դրանից գուցե մեկ -երկու շաբաթ հետո թողնել, փախչել Հայաստանից։ Ուրեմն այս ընտրությունների բոլոր բացասական հետեւանքների գլխավոր մեղավորները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյան են, որոնք վիժեցրին այս պլանը>> ասում է նա, ըստ էության, ֆորա տալով Նիկոլ Փաշինյանին նոր Մարտի 1 սարքել.<< Հիմա մեզ սպասվում է դժվարին ընտրություններ, մենք մեր խոսքն ասացինք, մեր խոսքը բավականին լայն արձագանք գտավ, այնպես չէր ինչպես նախորդ ընտրություններին։ Այն ժամանակ էլի նույն բաներն էինք ասում, բայց այն ժամանակ այնքան հզոր էին մեր դիմացի ուժերը, որ մեզ իրենց մեդիա ռեսուրսով լռեցրին։ Հիմա փառք աստծո, վերջին մեկ ամսում մենք ունեցանք հնարավորություն օգտվել բոլոր մեդիա ռեսուրսներից։ Սա կարելի է ասել, ի պատիվ Նիկոլի, նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը մեզ հսկայական տեղ տվեց։ 2008-ին, 2017-ին չունեինք այս հնարավորությունը> Փաշինյանի գովքով էլ եզրափակում է քարոզարշավը։

Անի Սահակյան

դիտվել է 1477 անգամ
Լրահոս
Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am