Ի՞նչ է փոխանցել Ալիևը Նիկոլին․ փակ ծրարի սկանդալը


Կոռուպցիա բառը, երևույթն ընդհանրապես բնորոշվում կամ դրսևորվում է երկու հիմնական հատկանիշներով՝ կաշառքով և հովանավորչությամբ։
Նիկոլ Փաշինյանի քարոզչական ողջ հռետորաբանությունը 2018 թվականից առ այսօր կառուցվել է կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգի վրա։
Փաշինյանը կարողացել է ձևավորել հանրային միֆ, թե իբր ինքը չի հանդուրժում ոչ կաշառք, ոչ էլ կոռուպցիա։
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյաննը քարոզարշավի վերջին օրը պայթեցրել է այս միֆը՝ ներկայացնելով աներևակայելի սկանդալային պատմություններ Փաշինյանի կոռումպացվախության մասին։ <<Կոռուպցիան ամենախորն արմատները գցել է հենց այս իշխանությունների օրոք>>,- հայտարարել է Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը 168․ամ-ի հետ զրույցում պատմել է է, որ
Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել սեփական թիմակիցներին, կոտրել նրանց ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրությունների մասին ու դոսյեներ հավաքել նրանց դեմ։


ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի խոսքով՝ ինքը զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր։ Փաշինյանը հրահանգել է գործին ընթացք չտալ:
ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն նա կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխարեն հրահանգել է դոսյե հավաքելով թիմակցի դեմ:

Արթուր Վանեցյանը խոստովանել է, որ Փաշինյանը քաղաքական հետապնդում է իրականացրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դեմ․ <<Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարությանս ընթացքում ինձ ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին ու նրա ընտանիքի անդամներին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրանց մասին, քրեական հետապնդումներ իրականացնել>>,- պատմել է նա:
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ, որն ի պաշտոնե իրականացրել է ինքը, որպես ԱԱԾ պետ։
Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հանդիպումներն եղել են ամիսը մեկ-երկու անգամ։
<<Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա /Փաշինյանը-խմբ․/ ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը>>,- պատմել է Արթուր Վանեցյանը։
<<Հոկտեմբերի 19-ից հետո պատերազմը չկանգնեցնելը Փաշինյանի համար թիվ 1 նպատակ է ունեցել՝ պահել իր իշխանությունը: Էս մարդը չարիք է, էս մարդը պետք է գնա… չեմ պատկերացնում՝ ո՞նց է էս մարդը քնում, երբ Էրդողանն ու Ալիևը պարում են Շուշիում:
Վստահ եմ՝ հունիսի 20-ի գիշերն այս կապիտուլյանտը մուրճը ձեռքին Ֆեյսբուքով լայվ է մտնելու ու կոչ անի փողոց դուրս գալ. Չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում>>,- հայտարարել է Վանեցյանը:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ից հետո պետք է բացատրություն տա, թե ինչ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը իրեն։ Ըստ ամենայնի՝ ծրարով փոխանցումն արվել է Ալիևի կողմից։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6018 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am