9․700 զոհ, 10․500 հաշմանդամ Արցախյան պատերազմում և 1994-ից մինչև այսօր

Արցախյան պատերազմում և զինադադարից հետո իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մարդկանց մասին պարբերաբար գրվում է։ Շատ քիչ է գրվում հաշմանդամ դարձած զինվորականների մասին։ Նրանց մի հատված, ցավոք, պատշաճ ուշադրության չի արժանանում։ Նրանցից ոմանք հայտնվել են աղքատության ճիրաններում։ Արցախյան պատերազմում և 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր Հայաստանը և Արցախը միասին ունեցել են ավելի քան 10 հազար հաշմանդամ զինծառայողներ, որոնցից ավելի քան 500-ը՝ առաջին կարգի, իսկ 5000-ականը՝ երկրորդ և երրորդ կարգի։ Այս թվերը պաշտոնական չեն, այլ արդյունք են իմ շարունակական հետազոտությունների: Հայաստանի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է շուրջ 8․250, որոնցից գրեթե 400-ը՝ առաջին կարգի, 3․800-ը՝ երկրորդ կարգի և ավելի քան 4․000-ը՝ երրորդ կարգի։ Պատերազմի տարիներին՝ 1991-1994 թթ, և զինադադարից հետո Հայաստանը ունեցել է շուրջ 200-ական առաջին կարգի հաշմանդամներ։ Արցախի հաշմանդամ զինծառայողների թիվը կազմում է գրեթե 2․200, որոնցից 150-ը՝ առաջին կարգի, մոտ 1․200-ը՝ երկրորդ կարգի և շուրջ 850-ը՝ երրորդ կարգի։ Վերջերս մենք նոր տվյալներ էինք հաղորդել 1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմերի՝ Արցախի և Հայաստանի, կորուստների մասին։ Զոհերի ընդհանուր թիվը 9700 է, որի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչության կորուստների թիվը: Ըստ իմ վերջին տվյալների, պատերազմում Արցախի զոհերի թիվը 3300-ից ավելի է: Այս 3300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը՝ 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր: 3300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը 1.500-ի սահմաններում է: Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում: Հայաստանից Արցախյան պատերազմում և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 6500: Այս թիվը ներառում է 26 տարվա ժամանակահատված՝ 1990-ից մինչև 2016 թվականը՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը: Ձեռքիս տակ ունենալով բազմաթիվ բաց և պաշտոնական աղբյուրների տվյալներ, կարող եմ ներկայացնել նոր տվյալներ 1994-ի մայիսյան զինադադարից հետո Հայաստանի և Արցախի տված կորուստների մասին։ Այն ներառում է ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական կորուստները։ Ըստ իմ ուսումնասիրությունների, որոնք կարող են ոչ ամբողջական լինել, 1994-ից ի վեր Հայաստանն ու Արցախը տվել են ավելի քան 3․500 զոհ՝ մարտական և ոչ մարտական։   aniarc.am

դիտվել է 968 անգամ
Լրահոս
ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ես ձեր ժամանակ էլ եմ ընդդիմադիր լրագրող եղել՝ ո՛չ հաշմանդամ եմ, ո՛չ էլ ինձ սպանել են (video) «Սուպերվարչապետության մոդելին ինքս համաձայն չեմ, բայց․․․»․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) «Քո՛ պատճառով, քո՛ մեղքով է այս ամենը»․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը՝ Մասիսում (video) Ամեն մի մետր հանձնած հողի ու զոհի համար խստորեն պատժվելու են. Իշխան Սաղաթելյանը` Մասիսում (video) Ագնեսա Խամոյանն ասաց՝ ինչ են անելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասիսցիների համար (video) Հենց հիմա բացառիկ հնարավորություն ունենք սրանց ռադ անելու․ Աղվան Վարդանյան (video) Կռի՛վ ունենք․ վերջնական հաղթանակ ունենալու ենք․․․ Գերասիմ Վարդանյանը՝ Մասիսում (video) Մարիամ Փաշինյանը ագրեսիվ տոնով պատասխանները՝ լրագրողներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Սերժ Սարգսյանի մասին արված հայտարարությանը (video) «Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am