Թրամփը կատաղել է ու գոռացել Սպիտակ տան հեռուստացույցների վրա
Associated Press գործակալությունը՝ հղելով նախագահի վարչակազմում աղբյուրներին հաղորդում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատաղել է՝ հեռուստատեսությամբ տեսնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի պաշտոնից ազատման հանգամանքների հետաքննությանը նվիրված սյուժեն: Թրամփն այնքան է զայրացել, որ գոռացել է Սպիտակ տան հեռուստացույցների վրա, պնդում են աղբյուրներըՆա պնդել է, որ ինքը դարձել է «դավադրության օբյեկտ», որի նպատակն իրեն վարկաբեկելն ու իրավիճակը մինչև իմպիչմենտին հասցնելն է: Ըստ գործակալության զրուցակցի՝ Թրամփը համոզված է՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով զբաղվում է այդ հետաքննությամբ, իրեն կանխակալ են վերաբերվում:
